38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեր երկ­րի ինք­նիշ­խա­նու­թ­յան վե­րա­կանգն­ման ա­ռա­ջին ար­ժա­նա­պա­տիվ քայ­լը

Մեր երկ­րի ինք­նիշ­խա­նու­թ­յան վե­րա­կանգն­ման ա­ռա­ջին ար­ժա­նա­պա­տիվ քայ­լը
01.10.2019 | 01:50
Այս փաս­տաթղ­թի մա­սին ար­դեն բա­վա­կա­նին գր­վել է մա­մու­լում, խոս­վել լրատ­վու­թյան մյուս մի­ջոց­նե­րով: Բազ­մա­թիվ հիմ­նա­վոր կար­ծիք­ներ են ներ­կա­յաց­վել, ո­րոնք փաս­տում են, որ այս փաս­տաթղ­թով նա­խա­տես­ված կողմ­նո­րո­շիչ­նե­րին դեմ չար­տա­հայտ­վե­լու դեպ­քում մենք` որ­պես հա­սա­րա­կու­թյուն, եր­կիր, ազգ, հար­վա­ծի տակ ենք դնում այդ հա­սա­րա­կու­թյան կարևո­րա­գույն օ­ղա­կը՝ ըն­տա­նի­քը: Մեր ազ­գի գո­յու­թյան հա­զա­րա­վոր տա­րի­նե­րի ըն­թաց­քում այն ե­ղել է և այժմ էլ մնում է որ­պես մեր ազ­գա­յին նկա­րագ­րի, մարդ­կա­յին լա­վա­գույն ո­րակ­նե­րի պահ­պան­ման և սե­րունդ­նե­րին նե­րարկ­ման միակ ինս­տի­տու­տը: Այդ ինս­տի­տու­տի դեմ ձեռ­նարկ­վող քայ­լե­րը, ո­րոնք ըն­կած են քն­նարկ­վող փաս­տաթղ­թի հիմ­քում, պա­տա­հա­կան կամ կի­սատ-պռատ լի­նել չեն կա­րող: Դրանք լիո­վին կան­խամ­տած­ված են, ամ­բող­ջու­թյամբ հաշ­վարկ­ված և նպա­տա­կա­յին: Այդ փաս­տաթղ­թի ըն­դուն­ման դեպ­քում մենք որևէ սո­ղանք չենք թող­նում, ո­րը թույլ կտար մտա­ծել, թե ըն­տա­նի­քը (այն կերպ, ինչ­պես մենք ենք պատ­կե­րաց­նում) կա­րող է շա­րու­նա­կել գո­յու­թյուն ու­նե­նալ:
Այ­սօր ա­ռանց այդ կոն­վեն­ցիա­յի էլ մեր հա­սա­րա­կու­թյան մեջ ըն­տա­նի­քի գլ­խին բա­զում փոր­ձու­թյուն­ներ են գա­լիս՝ գոր­ծազր­կու­թյուն, ծան­րա­գույն սո­ցիա­լա­կան վի­ճակ, ար­տա­գաղթ, ըն­տա­նիք­նե­րի բա­ժան­վա­ծու­թյուն (երբ ըն­տա­նի­քի կե­րակ­րողն իր աշ­խա­տան­քը գտ­նում է այլ երկ­րում), ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րի աճ, ա­նո­րոշ ա­պա­գա: Սրանք ար­դեն ի­րենց ծան­րա­գույն հետևանք­նե­րը թո­ղել են մեր հա­սա­րա­կու­թյան վրա և շա­րու­նա­կում են ջլա­տել այն: Այս ա­մե­նը խնդ­րո ա­ռար­կա կոն­վեն­ցիա­յին նա­խոր­դած այն տն­տե­սա­կան-սո­ցիա­լա­կան «բա­րե­փո­խում­նե­րի» հետևանք­ներն են, ո­րոնք մեր ան­կա­խու­թյան ա­ռա­ջին օ­րից սկ­սած պար­տադր­վել են մեզ և մեր բո­լոր ղե­կա­վար­նե­րին` սկ­սած ա­ռա­ջին նա­խա­գա­հից, և նրանք բո­լորն ա­ռանց դույզն իսկ դի­մադ­րու­թյան են­թարկ­վել են այդ հար­կադ­րանք­նե­րին, եր­բեմն նույ­նիսկ տա­լով ա­վե­լին, քան նրան­ցից պա­հան­ջել են:
Մի­ջազ­գա­յին կա­պի­տա­լը նեո­լի­բե­րալ տն­տե­սա­վար­ման մի­ջա­վայ­րում իր սղա­ցող հնա­րա­վո­րու­թյուն­ներն ընդ­լայ­նե­լու և հա­րա­ճուն պա­հանջ­մունք­նե­րը բա­վա­րա­րե­լու հա­մար ձեռ­նար­կել է աշ­խար­հի գլո­բա­լաց­ման գոր­ծըն­թա­ցը: Ներ­դր­վել են ու­նեզ­րկ­ման նո­րա­գույն գոր­ծիք­ներ, ո­րոնք ար­դեն կաս­կա­ծի տակ են դնում սե­փա­կա­նու­թյան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյան՝ իր իսկ կող­մից սր­բաց­ված կան­խադ­րույ­թը: Կա­պի­տա­լի շու­կան այն­քան է նր­բաց­րել իր գոր­ծիք­նե­րը, որ դա­տարկ թվա­ցող մի­ջոց­նե­րով կա­րող է իր ցան­ցի մեջ քա­շել այդ սար­դոս­տայ­նում դժ­վար կողմ­նո­րոշ­վող քա­ղա­քա­ցուն և ըն­դա­մե­նը օր­վա խն­դի­րը լու­ծե­լու հա­մար տր­ված «վար­կա­յին» գու­մա­րի փո­խա­րեն նրա ձեռ­քից վերց­նել տու­նը, այլ ու­նեց­վածք:
Մյուս կող­մից գա­ղա­փա­րա­կան ճա­կա­տում էլ նրանք ա­մեն օր և ա­մեն ժամ աշ­խա­տում են մեզ վրա, որ­պես­զի յու­րա­քան­չյու­րիցս և բո­լո­րիցս միա­սին վերց­րած ձևա­վո­րեն սպա­ռող­նե­րի բա­նակ, ո­րոնք այլ խն­դիր չեն տես­նում, քան օր­վա ի­րենց պա­հանջ­մունք­նե­րը բա­վա­րա­րելն է, ան­գամ ե­թե չգի­տեն, թե վաղն ինչ­պես են դրա տա­կից դուրս գա­լու:
Այս և շատ այլ բա­ներ ի­րենց կնիքն են դնում հա­սա­րա­կա­կան, ան­հա­տա­կան հո­գե­բա­նու­թյան վրա, սա­սա­նում են բա­րո­յա­կան կողմ­նո­րո­շիչ­նե­րը` կաս­կա­ծի տակ առ­նե­լով հա­զա­րա­մյակ­նե­րով մեզ ու­ղեկ­ցած և մեզ պահ­պա­նած ար­ժեք­նե­րը:
Կոն­վեն­ցիա­յում ներ­դր­ված և, մեր կար­ծի­քով նույն­պես, հա­սա­րա­կու­թյան բա­րո­յազ­րկ­մանն ու ըն­տա­նի­քի քայ­քայ­մանն ուղղ­ված ա­կան­նե­րը, գլո­բա­լիս­տա­կան տն­տե­սա­վար­մամբ հա­սա­րա­կու­թյան տն­տե­սա­կան խեղ­ման և ու­նեզ­րկ­ման քա­ղա­քա­կա­նու­թյան ճշգ­րիտ անդ­րա­դարձն են: Սա գլո­բա­լիս­տա­կան հա­մա­հար­թեց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան կարևո­րա­գույն նպա­տակն է. փշ­րել ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյան, բա­րո­յա­կան նկա­րագ­րի և մշա­կու­թա­յին ինք­նու­թյան պահ­պան­ման բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:
Մենք վա­ղուց հա­մոզ­վել ենք, որ դր­սից մեզ ներ­կա­յաց­ված որևէ մի­ջոց մեզ հնա­րա­վո­րու­թյուն չի տա մեր ըն­տա­նիք­նե­րը, կա­նանց, եր­բեմն նաև տղա­մարդ­կանց, պաշտ­պա­նել բռ­նու­թյու­նից: Ա­վե­լին, այն հե­տապն­դում է իր նպա­տակ­նե­րը, ո­րոնք սկզ­բուն­քո­րեն չեն հա­մընկ­նում մեր նպա­տակ­նե­րի հետ:
Ե­թե մենք ի­րոք մտա­դիր ենք պաշտ­պա­նել մեր ըն­տա­նիք­նե­րը, հատ­կա­պես բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րը, ե­րե­խա­նե­րին, կա­նանց հնա­րա­վոր բռ­նու­թյու­նից, ա­պա մենք հույս­ներս ոչ թե Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վրա պետք է դնենք, այլ պետք է ստեղ­ծենք այն­պի­սի պե­տու­թյուն, որն այ­սօր­վա հա­զա­րա­վոր հոգ­սե­րի մեջ թե հո­գե­կան, թե նյու­թա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը կորց­րած ըն­տա­նիք­նե­րին ու ան­հատ­նե­րին, հատ­կա­պես՝ ե­րե­խա­նե­րին կա­րո­ղա­նա թի­կունք կանգ­նել, չթող­նել նրանց բախ­տի քմա­հա­ճույ­քին կամ, լա­վա­գույն դեպ­քում, բա­րե­րար­նե­րի հույ­սին: Ներ­կա ի­րա­վի­ճա­կում իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից այդ­պի­սի գա­ղա­փար­նե­րի ներ­մուծ­ման փոր­ձը առն­վազն նշա­նա­կում է անհ­րա­ժեշ­տը թա­փո­նից տար­բե­րե­լու ան­կա­րո­ղու­թյուն:
Այն­պի­սի հա­սա­րա­կու­թյան մեջ, որն ու­նի ազ­գա­յին նպա­տակ­ներ, և ո­րոնց հաս­նե­լու հա­մար պե­տու­թյունն ու իշ­խա­նու­թյուն­ներն ա­նում են հնա­րա­վոր ա­մեն ինչ, իշ­խում է հա­մե­րաշ­խու­թյան մթ­նո­լորտ, և բռ­նու­թյունն ինք­նին դառ­նում է չպա­հանջ­ված:
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյունն իր բո­լոր կու­սա­կից­նե­րի ա­նու­նից «Ո՛չ» է ա­սում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յին: Մենք հույս ու­նենք, որ այս փաս­տաթղ­թի մեր­ժու­մը կա­րող է դառ­նալ մեր երկ­րի ինք­նիշ­խա­նու­թյան վե­րա­կան­գն­ման ա­ռա­ջին ար­ժա­նա­պա­տիվ քայ­լը:
Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ
«Գալիք» կուսակցության նախագահ
Դիտվել է՝ 4461

Մեկնաբանություններ