38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Խորհուրդ մարդկանց, կամք Աստծո

Խորհուրդ մարդկանց, կամք Աստծո
13.07.2018 | 00:05

Կոելյոն մի գեղեցիկ դրվագ ունի իր «Ալքիմիկոսում», երբ պատմվում է մի մարդու երկու որդիների մասին, մեկը` աշխարհահռչակ բանաստեղծ, մյուսը՝ հասարակ հարյուրապետ։ Հարցին` ո՞վ մնաց պատմության հուշամատյաններում, պատասխանն էր՝ բանաստեղծը, սակայն իրականում և անգամ Աստվածաշնչում՝ հարյուրապետը մնաց, որպես իմաստնության դուռ, որ ասել էր՝ քեզ մի տանջիր, Հիսուս, դու միայն ասա` թող զինվորս առողջանա, ու նա կառողջանա։


Փոքր-ինչ աբսուրդային է հայտնի գործարար, բենզինի «արքա» Բարսեղ Բեգլարյանի վերջին հարցազրույցի մասին («Կենտրոն» հ/ը, 10 հուլիսի, երեքշաբթի) դիտարկումներն սկսել նման ոչ ադեկվատ պրեամբուլայով, այնուհանդերձ, առաջին հայացքը երբեք պրագմատիկ ճշմարտության չի վերածվում, անտեսանելին մնում է խորքում ու հաղթում։
ՈՒ բոլոր կարգի իրավական, քաղաքական, տնտեսական նշագրումներից առաջ փորձենք սկսել նշանային համակարգից, ոչ ոք երբեք չի ասել, սակայն, հանձին Բարսեղ Բեգլարյանի, գործ ունենք Աստվածաշունչ իմացող, սուրբգրային նորմերի մեջ «տեղավորվել» փորձող անհատի հետ, ինչի մասին մեզանում չեն սիրում խոսել։ Առավել ևս՝ այսօր։
ՈՒ հիմա կասվի մի ճշմարտություն, ու քար նետողների բանակը կբազմապատկվի։ Այնուհանդերձ, ֆիքսենք. այն, ինչ կատարվում է այսօր մեզանում, այն ինքնամաքրումը, որը մաքոքի պես պտտվում է առաջին հերթին երրորդ նախագահի ընտանիքի, շրջապատի շուրջը, որպես «հատուցում», առաջին հերթին պետք է հենց այդ ընտանիքին ու նրա շրջապատին, քան քաղաքական նպատակներով, պետության ու ապագայի անունից շահարկումների ելածներին, ընտրություններին ընդառաջ՝ այդ ընտանիքի գլխին կանգնածին խաղից հանելու իդեֆիքսով տառապողներին։ Որովհետև սխալների հատուցումը ամենահիասքանչ օրենքն է տիեզերքում, և երբ այն կատարվում է գիտակցումով, որ ամեն բան Աստծո կամքի մեջ է, հաղթանակը մոտերքում մլուլ է տալիս։


Եվ այս ամենում «հիասքանչ» է նաև այն, որ այս բանաձևումը մեր այսօրվա «հերոսը»՝ Բարսեղ Բեգլարյանը, ևս գիտի, տիրապետում է այդ նշանային լեզվին։
Մնացածն արդեն «կտրվի», ինչպես ասում է նույն իմաստնությունը։
Սա համարենք խնդրի բարոյական կողմը, անցնենք բուն գործին` իրավական հանգամանքներին։ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հանդես եկող Բարսեղ Բեգլարյանը պատմում էր, որ ինքնիրավչության «հոդվածով» ինքը ստորագրություն էր տվել երկրից չբացակայելու մասին, որից հետո շատ արագ դարձել է կասկածյալ՝ «ձերբակալության» հեռանկարով։


ՈՒնկնդրենք վերջինիս փաստաբան Կրոմվել Գրիգորյանին. նրա պաշտպանյալը մեղադրվում է ապացույցների բազա չունեցող գործով, երկու անձանց (գործով անցնող)՝ շահագրգիռ կողմերի ցուցմունքների հիման վրա։ Չխորանանք իրավաբանական նրբությունների մեջ, թույլ տանք ապագայում մեղադրող կողմը իր ապացուցողական բազան շենշողացնի դատարանում, այնուհանդերձ, արձանագրենք երկու «հանգամանք». փաստաբանը և շատերը կարծում են, որ ոչ թե ավանդական «տրոյկաներով», այլ «դվոյկայով» կարված այս գործը (և՝ ոչ միայն) «շոուի» լուրջ մասնաբաժին ունի, ավելին՝ կառուցված է հենց այդ առաջնահերթությամբ։ Այն խոցելի է իրավաբանորեն, քանզի կառուցված է ոչ թե օրենսգրքի, այլ «շոուի», շտապողականության «նորմերով»։ Իսկ մենք չշտապենք, պաուզան ձգենք՝ ասելու։
Իրավապահ և անվտանգության մարմինները վերջին շրջանում բացառապես այս աշխատաոճն են որդեգրել։ Նրանց «կարած» շատ գործերի առնչությամբ իրավական (և ոչ միայն) շրջանակներում այս առնչությամբ բազում նմանատիպ մտահոգություններ են հնչում, շատ գործեր, ըստ հայտնի իրավաբանների ու փաստաբանների, առաջիկայում պայթելու են դատարաններում՝ ապացուցողական բազայի բացակայության պատճառով, դեֆոլտի տանելով իրավական համակարգը՝ իրավական հետևանքներով հանդերձ։

Քանակը ոչ մի կերպ որակ չի դառնալու Միքայել Հարությունյանի սխալ հոդվածի, Խաչատուրով-Քոչարյան տանդեմի (անկախ մեր վերաբերմունքից նրանց նկատմամբ), էլ չենք ասում՝ հարակից այլ գործերի (Ծառուկյանի թիկնապահ, մասամբ էլ՝ Մանվել Գրիգորյան) մասով, և այդպես շարունակ։ Նույնը եղավ «Հայաստան» հիմնադրամի տնօրենի դեպքում, երբ հիմնականը բարոյական գործոնն էր, ինչն անչափ, եթե ոչ ավելի, կարևոր է, սակայն իրավական հիմնավորում չէ։


Թերևս, պետք է պաուզան ձգել՝ նաև հիշելու՝ վենդետաներ «լինել-չլինելու» շեքսպիրյան դիլեման սիրում են կրկնել օրվա իշխողները, սակայն ջենթլմենական մեկ այլ «խոստման» ոտնահարում շատ ավելի տիպական է դարձնում նոր իշխողների մոտեցման նշանային-ոգեղեն համակարգը, հիշենք՝ նոր վարչապետը պաշտոնավարման առաջին օրերին հանդիպել էր 12 հայտնի գործարարների, նրանց թվում՝ Բարսեղ Բեգլարյանի հետ (վերջինս խոշոր հարկատուների տասնյակում է), և ասել՝ «բարիդրացիական հանդիպում է, գնացեք, հանգիստ աշխատեք օրինականության դաշտում, խաթրներիդ դիպչող չի լինելու». սակայն նրանց հետևից «ստրաժնիկներ» էր, փաստորեն, ուղարկել ու «վերցրել» գործարարներին, ում՝ ինչպես։


Ահա և հասանք ամենակարևորին՝ տնտեսական խնդրին։ Օրվա իշխողները, ասացինք, գնում են ընտրությունների և մտադիր են ողջ տնտեսական, քաղաքական, հոգևոր լանդշաֆտն իրենցով անել։ Եվ չնայած Բարսեղ Բեգլարյանի պնդմանը, որ վառելիքի շուկայում այսօր կան հինգ խոշոր խաղացողներ, նոր իշխանություններին հենց Բարսեղ Բեգլարյանի «խաղն» է դուր գալիս կամ տպավորում` համարվելով «մոնոպոլիստական»։ Մի խոսքով, «ինքնիրավչության» բավականին «անմեղ» մեղադրանքով ճամփա են բացվում դեպ բենզինի շուկայի ապագա վերաբաշխում։ Ինչպես, ումով՝ պարզ կդառնա ոչ ուշ։


Հասկանալի է, չէ՞, երբեմնի ջենթլմենական զրույց վարող իշխանությունը, եթե միանգամից ձեռքը մեկներ Բարսեղ Բեգլարյանի «բենզինյան ինքնիրավչություններին», ապա քաղաքական հետապնդման, շուկայի վերաբաշխման սխեման շատ արագ հայտնի կդառնար։ Կխոսվեր այդ մասին։ Կասվեր՝ տնտեսությունում գերնպատակը վերաբաշխումն է, ոչ թե բարեփոխումներն ու ներդրումները։ Հեռվից են գալիս։ Կհասնե՞ն իրենց երազած Ավետյաց երկիր, որի «ընդերքից» բենզին ու դիզվառելիք կբխեն։ Դժվար է ասել։


Այնուհանդերձ, Բարսեղ Բեգլարյանը պնդում է. «Եղել եմ մշտապես պարտաճանաչ հարկատու, մշտապես առաջին տասնյակում, կարող են ստուգել՝ ՄԱԿ-ի մատյաններից մինչև էսօրվա մատյաններ։ Եղել եմ Սերժ Սարգսյանի ընկերը, եղել ու լինելու եմ ընկերը, մեր մեջ սանիկ-քավորություն կա նաև, և այն ինձ համար սուրբ է»։
Սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն է։ Ամենքի համար՝ յուրովսանն։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 9606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ