38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Տեր Աստված, փրկիր այս երկիրը ապաշնորհ պաշտոնյաներից

Տեր Աստված, փրկիր այս երկիրը ապաշնորհ պաշտոնյաներից
12.06.2015 | 00:20

Ի՞նչն է բանը: Ինչպես կասեր իշխան Համլետը՝ ինչ-որ բան փտել է Դանեմարքում, իսկ թե երբ կավարտվի Հայաստանում 25 տարի առաջ սկսված փտախտը, հավանաբար միայն Աստված գիտի, որովհետև, ինչպես ցույց է տալիս քառորդդարյա մեր կյանքը, այն ոչ միայն չի լավանում, այլև ապաշնորհների թիվը շատանում ու շատանում է, ինչն էլ վերջին հաշվով բերում է կյանքի վատացման:
Մարդը կարող է նստել իր տանը և մեկ էլ հանկարծ իմանալ, որ իր անձնական հաշիվների վրա կալանք է դրված, որ ինքն ինչ-որ մեկին գումար է պարտք և, քանի որ այդ պարտքը կամավոր չի մուծել, դատական ակտով հարկադրաբար գանձելու կարգադրություն է արձակվել:
Արտաշատի ԴԱՀԿ ծառայությունից սույն թվականի ապրիլի 30-ին ստացել եմ ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Գ. Խաչատրյանի որոշումը կատարողական վարույթ հարուցելու մասին՝ ինձնից հօգուտ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի 12264 դրամ, ինչպես նաև 5000 դրամ կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու վերաբերյալ:
2014 թվականի մարտի 29-ին Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ենոքյանից ստացել եմ վճարման կարգադրություն՝ նշված գումարը կամավոր մուծելու վերաբերյալ. պատասխանել եմ 02.04.2014 թվականին, ինչը նշանակում է, որ առարկել եմ վճարման կարգադրության դեմ և, համաձայն գործող օրենքի, դատական լսումներ պիտի սկսվեին կողմերի միջև վեճը լուծելու համար: Նշված առարկությունը 02.04.2014 թվականին ուղարկել եմ դատարան, սակայն դատավոր Ենոքյանը այն չի ստացել, ավելի ճիշտ՝ ստացել է, բայց քանի որ թշնամաբար է տրամադրված եղել իմ նկատմամբ, որովհետև մեկ այլ գործով ես նրան մամուլով անգրագետ, շահագրգռված անձ եմ անվանել և այդ մասին տեղեկացրել ՀՀ արդարադատության խորհրդին: Արդարադատության խորհուրդը չպատժեց Ենոքյանին, հավանաբար, առաջնորդվելով հայկական ասացվածքի տրամաբանությամբ` ինչը էն ինչի թաթը չի ծամում:
Որ դատարանը ստացել է իմ նամակ-առարկությունը, հաստատում է «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանը, առ այն, որ սույն թվականի մայիսի 15-ին ստացել է իմ 14.05.2015 թվականի հարցման պատասխանը:
Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող ժխտել. նամակս, ի թիվս 21 այլ նամակների, դատարան մուտք է եղել: Թե ինչու Ենոքյանը չի նկատել իրեն հասցեագրված իմ պատվիրված RR110590035 AM նամակը, թողնենք դատավորի խղճին, ավելի ճիշտ` քենին:
Հարցի հետագա ճակատագրով սկսում է զբաղվել մեկ այլ դատավոր` Ելենա Քոչարյանը: Այստեղ որն է հետագա զավեշտը: Ես Ենոքյանի կայացրած վճարման կարգադրությունը ստացել եմ 29.03.2014 թ., մինչդեռ պարզվում է, որ 06.03.2014 թվականին Ելենա Քոչարյանը (ուշադիր նայեք թվերին 29.03.2014 թ. (Ենոքյան) և 06.03.2014 թ. (Ե. Քոչարյան) կատարողական թերթ է ուղարկում վարույթ թիվ ՎԿԱՎԴ/06803/14 գործով և կարգադրում է Սոկրատ Հովսեփյանից հօգուտ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի 12264 դրամ բռնագանձել, և այդ կատարողական թերթը դատարան է ուղարկվում 20.02.2015 թվականին, այսինքն՝ իր կարգադրության օրվանից ուղիղ մեկ տարի և մեկ ամիս հետո:
Բնականաբար, լինելով օրենքի մարդ և հարգելով սեփական իրավունքներս, մայիսի 25-ին բողոք եմ գրել ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ վճռաբեկ դատարան, պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ենոքյանին թույլ տված չարամտության համար, միաժամանակ պահանջել եմ վճռաբեկ դատարանի նախագահից վերականգնել բողոքի համար, իմ կամքից անկախ, բաց թողնված ժամկետները: Արդարադատության նախարարությունից ստացել եմ պատասխան (վերլուծությանը կանդրադառնանք քիչ հետո), իսկ վճռաբեկ դատարանի նախագահից՝ դեռ ոչ:
Ինչ է պատասխանում ինձ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: Չանդրադառնամ այդ պաշտոնյայի մեկուկես էջանոց պատասխանին։
«Դատավոր Ենոքյանի կողմից թիվ ԱՎԴ/0678/14 վճարման կարգադրության վերաբերյալ գործով որոշումը կայացվել Է 2014 թվականի մարտի 29-ին, իսկ Ձեր կողմից առարկությունը ներկայացվել է 31.03.2014 թ., հետևաբար դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, քանի որ լրացել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը»:
Աշխատակազմի ղեկավարի պատասխանից երևում է, որ նա չի ուսումնասիրել դատական վարույթն ամբողջությամբ, չի ծանոթացել առկա բոլոր փաստաթղթերին և լավ չկարդալով, գուցե չհասկանալով իմ գրածը, անկապ պատասխան է գրում:
Այ հարգելիս, ես որտեղի՞ց պիտի իմանայի իմ խախտված իրավունքի մասին:
Ելենա Քոչարյանից ես որևէ պատասխան չեմ ստացել, և 06.03.2014 թ. կայացրած նրա կարգադրությունը հարկադիր կատարման է ուղարկվել ուղիղ մեկ տարի մեկ ամիս հետո՝ 20.02.2015 թվականին, իսկ ես ԴԱՀԿ-ից որոշումը 30.04.2015 թ. ստանալուց հետո եմ միայն իմացել իմ խախտված իրավունքի մասին: Ասեք, պարոն, այստեղ կա՞ դիտավորություն, թե՞ ոչ: Որոշումը Ելենա Քոչարյանը կայացրել է 06.03.2014 թ. և այն դատարան է ուղարկվել 20.02.2015 թվականին: Ինձ վերաբերո՞ւմ է արդյոք Ձեր նշած ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածն իր կետերով: Եթե ինձ անհայտ պատճառներով (այդ անհայտ պատճառները անբարեխիղճ դատավորների վարքագիծն է) չեմ իմացել իմ խախտված իրավունքների մասին, ի՞նչ ժամկետի մասին է խոսքը: Կատարողական թերթը տրվել է 2014 թվականի ապրիլի 18-ին, որի մասին ես` որպես կողմ, տեղյակ չէի կարող լինել: Տեղին է հարցնել՝ ինչո՞ւ կատարողական թերթը ուղիղ մեկ տարի հետո է ուղարկվում ԴԱՀԿ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. Հարգելի նախարար, խնդրում եմ սույն հոդվածն ընդունել հիմք դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար։

Դիտվել է՝ 2175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ