38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանը չունի ռեսուրս արկածախնդիրներին իր քաղաքական հարթակում հանդուրժելու համար

Հայաստանը չունի ռեսուրս արկածախնդիրներին իր քաղաքական հարթակում հանդուրժելու համար
27.11.2014 | 18:23

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը բարենպաստ պայմաններ է ստեղծել ընդդիմության հարթակում գործելու համար. Հայստանում բարձրացել է խոսքի ազատության մակարդակը, ավելին՝ այն առավել բարձր է, քան շատ և շատ եվրոպական երկրներում, քաղաքական կուսակցությունների կամ գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներ, հալածանքներ չկան, ընդդիմությունը հնարավորություն ունի ունենալ սեփական TV-ներ, սեփական կայքեր, սեփական թերթեր,ընդդիմադիր դաշտում գործող բիզնեսմենները տնտեսական ճնշումների չեն ենթարկվում և շարունակում են զբաղվել իրենց բիզնեսով (ինչը չի եղել նախկին երկու նախագահների օրոք, երբ բինեսմենները ուղղակի ընդդիմադիր դաշտ չէին մտնում՝ սեփական բիզնեսը չկորցնելու վախից ): Սերժ Սարգսյանն ընդդիմության համար ապահովել է ադեկվատ դաշտ և պայմաններ, քանի որ պետական և քաղաքական մտածելակերպով գործիչ է և լավ հասկանում է, որ առողջ ընդդիմություն ունենալլը նպաստում է երկրի զարգացմանը: Բայց հետաքրքիր է , որ այս ամենով հանդերձ, ընդդիմադիր դաշտը գտնվում է քաոսային վիճակում: Ինչու: Պատասխանը շատ պարզ է, առողջ ընդդիմությունը պետք է լինի գաղափարական, նրա հակասությունները իշխանության հետ պետք է լինեն գաղափարական և ծրագրային: Ընդդիմադիր հարթակի հիմնական դերակատարները՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Նախախորհրդարանը, Փաշինյանն իր ընկերներով գաղափարական որևէ բազա չունեն, նրանք պայքարում են անձնական խնդիրներ լուծելու համար և սա է պատճառը, որ գաղափարական հենք ունեցող ուժերը հեռանում են այս միավորներից. հեռացավ Դաշնակցությունը, որը խորը գաղափարական ուժ է և երբեք չի շեղվում իր գաղափարական հենքից, հեռանում է ժառանգությունը, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը ևս գաղափարական գործիչ է՝ իր արևմտամետ հայացքներով, չի ստացվում համագործակցություն ՕԵԿ-ի հետ, քանզի որքան էլ քննադատեն Արթուր Բաղդասարյանին, նա քաղաքական գործիչ է , իսկ ՕԵԿ-ը, թեև չունի հստակ գաղափարախոսույթուն, բայց ունի հստակ ծրագիր՝ սատարելու միջին խավին: Այսօր արդեն ընդդիմադիր հարթակում հավաքված խաղացողները վարկաբեկում են մեկը- մյուսին, վիրավորում,ինչի արդյունքում ընդդիմադիր հարթակը վարկաբեկվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների աչքերում, իսկ նման քաղաքացիներ Հայաստանում հաստատ կան , ովքեր չեն կիսում իշխանության տեսակետնրեը և այլ ուժերի հետ են կապում իրենց քաղաքական ապագան: Այսօր արդեն ընդդիմադիր հարթակում պայքար է գնում, թե ով է իրական ընդդիմությունը և ասյ պայքարը գնալով էլ ավելի կսրվի: Մի բան հստակ է՝ ընդդիմադիր հարթակի առաջնորդը լինելու է գաղափարական ուժ, քանզի իշխող Հանրապետականի հետ բանավիճել հնարավոր է միայն գաղափարական դաշտում, ծրագրային դաշտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:
Հ.Գ. ՈՒնենալով իշխանական լծակներ՝ նախագահը երբեք թույլ չի տվել վիրավորել, ճնշել, և ոչնչացնել այլախոհներին, ինչը չես կարող ասել այսօրվա ընդդիմադիրների մասին, ովքեր չեն ընդունում իրենց հասցեին հնչող քննադատությունները, ամենատարբեր քայլերով ուղղակի փորձում են ոչնչացնել իրենց քննադատողներին: Սա ցույց է տալիս մեկ բան, որ այսօրվա ընդդիմադիր հարթակը գաղափարազուրկ է, անձակենտրոն և այն պետք է հեռանա քաղաքականությունից: Պատերազմող Հայաստանը չունի ռեսուրս նման արկածախնդիրներին իր քաղաքական հարթակում հանդուրժելու համար:

Դիտվել է՝ 2708

Մեկնաբանություններ