38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կենսակերպերի մասին. Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. «Հարթակ»

Կենսակերպերի մասին. Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. «Հարթակ»
23.09.2014 | 11:23

Հռոմի Պապի կեցությունը Հայաստանում պռոեկտելու անհրաժեշտությունը

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Հայաստան գալը իր սրտի ցանկությունն է: Միշտ առանձնակի ակնածանքով է վերաբերվել այս Մեծ Հոգևորականին և 2015թ. նրա գալիք այցը Հայաստան այս մտորումների առիթը տվեց ինձ:
Այցն այս հիրավի ցանկալիների ու ողջունելիների շարքում է, և պատճառը միայն այն չէ որ Ֆրանցիսկոսը քրիստոնյա է, ինչպես մենք, ուղղակի հոգևոր այս մարդու կեցությունը Հայաստանում պռոեկտելը մեզ միայն օգուտ կբերի:
Իր առաքելական քարոզներում Ֆրանցիսկոս Պապը գրեթե միշտ կրկնում է, որ նախընտրում է այն եկեղեցին, որ պատված էր «կեղտով ու փոշով, քանի որ փողոցներում էր տեղակայված, քան այն եկեղեցին, որը սահմանափակված է և դողում է իր սեփական անվտանգության համար»: Երբ այս Պապը սկսեց իր առաքելությունը որպես Հռոմի Պապ, շատերը այն կարծիքին էին, որ նա իր «ըմբոստ» արտահայտություններով աշխարհի անապահովներին դուր գալու միտումով ուղղակի վարկանիշ է հավաքում: Սակայն ժամանակն ապացուցեց, որ նա ոչ միայն հավասարության սկզբունքների կողմնակից է, այլ նույնիսկ սկզբունքային «սոցիալիստ»:
Հռոմի Պապն իր ամեն հաջորդ ելույթում ավելի ու ավելի է քննադատում կապիտալիզմի դրույթները, նա մեղադրում է մի ամբողջ համակարգի: Նրան այսօր հիրավի կարելի է համարել աշխարհի անապահովների շահերի պաշտպանության ամենաազդեցիկ ջատագովներից մեկը: Նրա «Կաթոլիկ եկեղեցում բարեփոխումներ կիրառելու անհրաժեշտության մասին» աշխատության թեզերն աննախադեպ են: Նա որդեգրել է Մայր Թերեզայի առաքելությունը և ապրում ու արարում է՝ հավատարիմ մնալով այդ Սուրբ կնոջ գաղափարներին:
Հանդես գալով Կաթոլիկ եկեղեցու հիմնավոր թարմացման կոչով, նա դեմ է արտահայտվել «վայրի կապիտալիզմին»՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ավելի ակտիվ պայքարել իրենց երկրներում աղքատության և անհավասարության դեմ, նա մեղադրել է հարուստներին Աստծո պատվիրաններին դեմ գնալու մեջ:


Մանրամասն կարդացեք «Հարթակի» այսօրվա համարում:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե