Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 
  • Վճռական տրամադրված Թուրքիան ցույց է տալիս իր ուժը և ներխուժում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ

    Վճռական տրամադրված Թուրքիան ցույց է տալիս իր ուժը և ներխուժում է Ռուսաստանի ազդեցության ոլորտ

    20.12.2020| 21:07
    The Wall Street Journal-ը գրում է՝ երբ անցյալ ամիս Ռուսաստանը միանձնյա նպաստեց Ադրբեջանի և Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների ռազմական գործողությունների դադարեցմանը, Կրեմլը Թուրքիային նշանակալից զիջում արեց՝ թույլ տալով Անկարային կատարել այդ համաձայնագիրը:
  • Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ

    Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ

    20.12.2020| 20:54
    ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
  • 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայող վերադարձել է Հայրենիք

    70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային զինծառայող վերադարձել է Հայրենիք

    20.12.2020| 20:49
    Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր օրերին ուրախություն պատճառելով բոլորիս, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
  • Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում

    Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում

    20.12.2020| 20:42
    Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները՝ Facebook- ում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
  • Հորադիզի, Ջաբրայիլի, Իշխանաձորի հատվածներում հայտնաբերվել են ևս 22 հայ զինծառայողների մարմիններ

    Հորադիզի, Ջաբրայիլի, Իշխանաձորի հատվածներում հայտնաբերվել են ևս 22 հայ զինծառայողների մարմիններ

    20.12.2020| 20:41
    Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների խումբը հայտնաբերել և դուրս է հանել մարտերում զոհված ևս 22 հայ զինծառայողների մարմիններ: Փրկարարները զինծառայողների աճյունները գտել են Հորադիզի, Ջաբրայիլի և Իշխանաձորի այն հատվածներում, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել:
  • Մուրադովը հաստատել է, որ Բաքուն ընդունել է Խծաբերդում 62 զինծառայողի գերեվարման փաստը

    Մուրադովը հաստատել է, որ Բաքուն ընդունել է Խծաբերդում 62 զինծառայողի գերեվարման փաստը

    20.12.2020| 16:43
    Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների և ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը՝ Ֆեյսբուքում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ Արցախում է և մասնակցել է հանդիպմանը՝ նույն խմբակցության շիրակցի մյուս պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ միասին։
  • Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կմ-ի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները

    Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կմ-ի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները

    20.12.2020| 16:41
    Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ որոշ տեղերում վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ։ Նախ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:
  • Օնիկ Գասպարյանն այցելել է Սյունիք

    Օնիկ Գասպարյանն այցելել է Սյունիք

    20.12.2020| 16:40
    Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
  • ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիքի մարզ

    ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է Սյունիքի մարզ

    19.12.2020| 22:06
    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: Նա խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
  • Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը

    Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը

    19.12.2020| 14:52
    Սյունեցիներն այրել են Կապանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կերեն գյուղի դպրոցը՝ գրում է Mediaport թելեգրամյան ալիքը, որը հրապարակել է նաև տեսանյութ: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում շինությունը: