Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Վարդագույն վարկերի երկնագույն տոկոսները (ռեքվիեմ Մարիուսին)

Վարդագույն վարկերի  երկնագույն տոկոսները (ռեքվիեմ Մարիուսին)
03.03.2014 | 11:00

Կերել եք մեր հացը,
պղծել նիստուկացը
ու տեղը մեր թաց է,
իսկ մենք շփոթված...
Բայց դուք երերում եք
երրորդ դերերում եք
թեև դեգերում եք
նախակաթված...


«Նախակաթված», Վահրամ ՍԱՀԱԿՅԱՆ

ԵՐԲ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ԶՈՒԳԱՐԱՆԻ ԹՈՒՂԹՆ ՈՒ ՍԵՂԱՆԻ ԱՆՁԵՌՈՑԻԿԸ
(ֆելիետոն-նամե)
Այո՜, վախենամ, որ շուտով գեյ-շքերթները մեր տանջահարվող իրականությունում նույնքան սովորական դառնան, որքան, զորօրինակ, հանրապետությունն ուծացնող արտագաղթը։ Զի արևմտյան սամումները ոմանց կողմից ընկալվում են որպես առաջընթացի քամիներ, զովաշունչ և ախորժաբեր։ Անշուշտ, Արևմուտքի արևը մայր է մտնում, վկան` մարդկության, քաղաքակրթության, ի վերջո՝ քրիստոնեության դեմ սանձազերծված վայրագ արշավները, որոնց համեմատությամբ ռուսական արջային գրոհները մեր ինքնության հանդեպ հարբուխ են չարորակ ուռուցքի համեմատությամբ։ Այո՜, «300-ի կոմիտեն» 21-րդ դարում բացել է վարագույրները, գոցել է խորհրդավորության դռներն ու գրոհում է անբռնազբոս։ Արևմուտքն այսպիսով նմանվում է այն վաշխառու կավատին, ով սեփական բնակատեղին վավաշուն շահադիտությամբ վերածել է վարակի որջի, աստղաբաշխական տոկոսների տակ է գցել պարզասիրտ դրկիցներին և չի հանդուրժում վերջիններիս հավատարմությունն իրենց պապերի ավանդույթներին։ Եվ սեփական ապականության բացիլները բուռ-բուռ շաղ է տալիս յուր չորսբոլորը, ու թե իսկապես պնդակող որձ ես, դիմացիր։ Բայց արդյո՞ք երկար կդիմակայեն հայրենի իշխանություններն ու կառավարությունը։ Դժվար է նույնքան, որքան կռվազան հարսի անկեղծ լացուկոծը ատելի սկեսուրի տարելիցին։ Դժվար է, չէ՞ որ ՀՀ անկախությունը իշխանապետաց կողմից ընկալվեց որպես գերշահութաբեր գործունեություն, որն ուներ յուր խաղադրույքը՝ իշխանապետաց յուրաքանչյուր շնչում-արտաշնչում լիառատ վարկավորվում է, ընդամենը մնում է վարկային ծրագիրն անշեղ կենսագործել, այսինքն, հայոց կենաց ծառը վերածել ցախավելի։ Հուշեմ-հիշեք. նորանկախության կառավարիչները մեծագույն բավականությամբ էին որոճում արևմտյան տնտեսության կողմից Արարատյան հովիտներ նետված «փրկօղակների» անվանումները՝ մարքեթինգ, մենեջմենթ, հայրինգ և լիզինգ, քվոտա, և քարքարոտ երկրի ջուրը ոռոգում էր թշնամի պետությունների դաշտերը. ավանդական ծիրանն ու դեղձը այրվում էին պտղալից ծառերի կենսաշունչ ճյուղերին, բայց չէ՞ որ կանաչ լապտերներն էին վառվել օտար հողերում հասունացած ծիրանի ու դեղձի ներբեռնումների առջև։ Մի բան էր զարմացնում «տկարամտիս». ինչո՞ւ կառավարական տան վարդաշող տղեկները, օրինակ, հայրինգ որոճալիս այն չէին համեմում, զորօրինակ, գեյ հոմանիշով։ Այնուամենայնիվ, սեռական սանձարձակության առաջին բացիլը ներարկեց կայսրապետության շղթաներն ամորձատած հայ հանրային գիտակցության մեջ ՀՀ պետական հեռուստաալիքը, երկժամյա հոսանքամատակարարումն օգտագործեց գերշահավետ, ցուցադրվում էր ԱՄՆ հեռուստաէկրաններից օրենքի ուժով վտարված «Հիմնական բնազդ» ֆիլմը՝ սեռական սանձարձակության քարոզ-աքացին մեր գոտկատեղից վար։ Սրանից դասեր քաղեցի՞նք, անշուշտ ո՛չ։ Ապա հիշեցի, երբ իշխանագլուխ էր լիբերալ-ազատական ՀՀՇԿ-ն, կառավարական մի խնջույքի ժամանակ հայրինգա-գեյական արժեհամակարգի երդվյալ ջատագով մի ծառայապետ, խիստ շփոթված ազատական շոյանքից, վարդագույն զուգարանաթուղթը դարսել էր խնջույքասեղանին, երկնագույն անձեռոցիկները դասակարգել արտաքնոցում։ Այս անհանդուրժելի սադրանքն անպատիժ մնաց, քանզի մնաց աննկատ։
ՈՒ դարձյալ հիշարժան է, երբ երկրում արդեն իշխանագլուխ էր ազգային-արմատական ՀՀԿ-ն, իշխանական միացյալ հեռուստաեթերը լիացավ «գեյ-ազատական խորտիկներով», մեկը մեկեն անուշ ու գույնզգույն։ Ի դեպ, ԱՄՆ-ի հետախուզական մտքի արտաթորանք երգչուհի Մադոննայի նորհայկական նմանակ, տխրահռչակ Ջուսի կերպարը կերտվեց «ԴԱՐ 21» հեռուստաընկերության եթերում։ Հիշելի է անշուշտ, որ սույն ալիքը, երիտասարդական յուր բնույթով, ՀՀԿ քաղխորհրդի կարկառուն ներկայացուցչի սեփականությունն է։
Մի խոսքով, «Համասեռամոլների ծառուղու» հիմնարկեքը «Կոմայգում» (ոմանց տպավորությամբ՝ «Մանկական այգում») զարմանալիորեն անուշադրության մատնվեց իշխանապետաց կողմեն, այնինչ երևույթի այժմեականությունն ու ծանրակշռությունը ենթադրում էին ազգային իշխանապետաց և արևմտաց այր ու տիկնանց (ի մասնավորի Ջոն Հեֆեռնի) պատվավոր ներկայությունը։

ՆԵՌԻ ՇՆՉԻ ՆԵՐՔՈ
(պամֆլետ-օրատորիա)
Միով բանիվ Եվրոպայում հաստատվում է գեյ-կառավարությունների իշխանապետությունը։ Գուցե, էլ ինչ գուցե, և՛ գուցեների, և՛ միգուցեների երդիկները վաղուց են գոցվել, և մեզ անհապաղ անհրաժեշտ է հանրապետությունում հաստատել հանրության և պետության մենաշնորհները, ապապետականացնել օլիգարխներին, գողոնով մարել 5,2 մլրդ պետական (իմա՝ իշխանապետաց) պարտքը և վերջնագիր ներկայացնել Արևմուտքին՝ հեռացեք և մոռացեք Երկիր Նաիրին։ ՈՒտոպիա՞ է, բնավ, զի երրորդ ուղի չիք։ Ահավասիկ համաշխարհային մամուլը ողբում է ընձուղտ Մարիուսի մահը, սակայն չէ՞ որ սույն անմեղ արարածը զոհն էր գեյ-կառավարությունների։ Եվ չէ՞ որ Մարիուսի դահիճներն ու «պահապան հրեշտակները» միևնույն քաղաքակրթության արդյունքն են։ ՈՒ թվում է, թե արևմտյան մարդասիրական մշակույթն ահա անմիջականորեն վերահսկվում է Նեռի դիվային շնչով։ Մի՞թե չափազանցում եմ։ Ամենևին, ընձուղտը մորթազերծվեց, զի արյունակցական կապի մեջ էր անազատության մեջ բնակվող մյուս ընձուղտների հետ, հետևապես նա առողջ սերունդ տալ չի կարող, արյունապղծության գարշահոտ է փչում այս ամենից։ Հետաքրքիր է, որ Մարիուսի փրկության հանրագրի տակ ստորագրում էին «ալամ-աշխարհով», բայց ոչնչի չհասան, զի դանիական գազանանոցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ուղղակի հայտարարեց. «Մենք հետևում ենք անազատության մեջ կենդանիների բազմացման ծրագրին։ Այս պարագայում ընձուղտի գեները չեն համապատասխանում պայմանագրի պահանջներին, և մենք պնդում ենք կենդանու մեռցման վրա»։ Մարիուսի փրկության համար «դոշ տվող» եվրոպական երկրները սույն հայտարարագրից հետո պարզապես պապանձվեցին, զի նրանք էլ միևնույն պայմանագրի հաստատողներից են։ Հետո արդեն հուզիչ, սակայն, հավատացեք, տասներեքերորդական մանրամասներն են, փետրվարի 9-ի առավոտյան Մարիուսին սպանեցին հատուկ, անցավ ատրճանակով։ Հետո սկսվեց ուսումնական հերձումը, որը հեռարձակվում էր ռադիոալիքներով, հետո նույն կենդանաբանական այգու հանրային կապերի պետ Թոմաս Սթենբեկը լպիրշ ինքնագոհությամբ հայտարարեց. «Ժողովուրդը շատ էր, ծնողները բերեցին իրենց երեխաներին, որպեսզի հետաքրքրաշարժ անատոմիայի դասին մասնակցեն։ Այս հանդեսը բացարձակապես կամավոր էր, չես ուզում՝ մի մասնակցիր»։ (Եվ այս ամենը` ազնվազարմ իշխան Համլետի հայրենիքում)։ Հետո նույն մանուկներին հրավիրեցին սատկած գայլի անդամահատմանը։ Արևմուտքը ցնցված է, նորհայկական եվրամետները՝ ոչ պակաս։ Սակայն ինչո՞ւ են նրանք համավոր հարսի պես քոնթի գալիս, երբ Արևմուտքը տառացիորեն կացնահարում է բանականի և բարոյականի բոլոր արժեքները։ «Իրատես de facto»-ն նախորդ ուրբաթ արտատպել էր «Արևմուտքն ակտիվորեն քայքայում է ավանդական արժեքների համակարգը» խիստ նշանակալից նյութը ռուսական «իՈՉՑՐՈ» շաբաթաթերթից։ (Սույն շաբաթաթերթը կողմնորոշիչ հայեցակարգ ունի՝ արտացոլված իր նշանաբանում. «Ռուսական պետականության թերթ»)։ Մի խոսքով, վերընթերցենք սույն հոդվածը, ուր, ի մասնավորի ահազանգվում է, որ Ֆրանսիայի տարրական դպրոցներում մանուկներն այբբենարանի փոխարեն ուսանում են Նեռի այբբենարանը, «Գեյության սկզբունքները», ուր հոգեշահ մի վերնագիր կա. «Հայրիկը շրջազգեստ է կրում», թե ինչ է անում մայրիկը, դժվար չէ պատկերացնելը։ Սա էլ, պարզվում է, ընդամենը ծաղիկներն են, բողկն ու պղպեղը ծլում են Հոլանդիայում, ուր 100 նորածնին լլկած միասեռական ամուսնական դիվահար զույգին թև ու թիկունք կանգնեց վարդերի երկրի առողջապահական համակարգը։ Մի խոսքով՝ ուշի ուշով վերընթերցեք հոդվածը, բայց զսպեք նողկանքն ու զայրույթը, զի մեզ դաժան մարտեր են սպասում, գերմենաշնորհված երկիրը պետականազրկված է։ Հասկանալի է, տրոյական երկնագույն ձին վաղուց է բեռնավորվել և բեղմնավորում է մեր պետականամերժ հանրապետությունը, ամենուր աղանդավորական որջեր են, քաղաքական աղանդներ, որոնք, հասկանալի է, պատրաստ են ձևավորելու ապագայի նորհայկական (լեզուս չորանա, ինչպես չորանում է արևմտամոլ Պարույրի միտքը, երբ երազում նարդի է խաղում Չե Գևարայի հետ ու կրվում է) գեյ-պետությունը։ (Ի դեպ, միանգամայն սպասելի է «ԼԳԲՏ» բարեկամների, այն է՝ սփյուռքահայ մշակութային ցավքաշների, այն է՝ Ագաբյան Նենսիի, Էգոյան Ատոմի, Էլսայեդ Դահիլայի և այլոց ներխուժումը ՀՀ։ Կներխուժեն, գեյ-շքերթներ կկազմակերպեն «Ազատության» հրապարակում, անշուշտ, քաղաքապետարանի կողմից արտոնված և հայ քաջակորով ոստիկանության մահակներով պաշտպանված)։ Ի դեպ, ինչո՞ւ այս ամենի մասին չի ձայնարկում մեր խորհրդարանական ակտիվը։ Ի դեպ, այսուհետև Օվալաձևում բազմող մականունակիրներին դիմելու եմ բացառապես ծննդյան վկայականում արձանագրված անուններով և պահանջելու եմ քաղաքական վերլուծություն, դիցուք, այս թեմայով. «Ներկրումային շաքարավազի գնաճի ու սղաճի ազդեցությունն ուկրաինա-հայկական նորագույն հարաբերությունների ռեցեսիոն ընթացակարգի ռեակցիոն կարգավորման վրա»։ Եվ պահանջատեր եմ, որ վերլուծականը ներկայացնի 5-րդ գերգաղտնի բրիգադի արդեն գաղտնազերծված սպա, ներկայումս շաքարաքլորված քաղաքական գործիչ և ճանաչված տեսաբան Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը։ Միաժամանակ խիստ ցանկալի է, որ «3-րդ հանրապետությունը որպես դիդակտիկ կռվախնձոր Արևմուտքի և Արևելքի դիսկուրսում» թեմայով լսումներ հրավիրի երեսփոխան-հռետոր Առաքել Մովսիսյանը։ Իսկ ինչո՞ւ, զորօրինակ, մեծարգո Ծառուկյանը դոկտորական թեզ չպաշտպանի ահավասիկ այս անվանակարգում՝ «21-րդ դարի հայ քաղաքացու բարոյահոգևոր վերականգնման իմաստասիրական տեսլականներն ապագայի քաղաք-խաղատան համատեքստում»։ Այո՜։

ՆԱԽԱԿԱԹՎԱԾԻ ՑՆԾԱԿԱԹՎԱԾԸ. ՁՈՆ ԵՐԿՆԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ, ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԱՆԱԲՈՒՌՆԵՐԻՆ
(սարկաստիկ-վերջերգ)
Այո՜, զույգ թշերը ձեր տռզած ուտում եք մեր նշխար հացը, բայց դե, մեր մեջ մնա, նույն երդվյալ անաղուհացն եք։ Այո՜, պղծել եք մեր նիստուկացը, սակայն չէ՞ որ ձեր վսեմ նստուկներն են մշտապես թաց։
Այնպես որ՝ նախ կեցցե՛ք, այնուհետև՝ հեռացեք, և հեռացումից առաջ քավության աղոթք մրմնջացեք։


Վրեժ
ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ