Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ծուղրուղուն կոյուղուց (սփյուռքահայոց ներդրումը «Ապահով Հայաստանին»)

Ծուղրուղուն կոյուղուց (սփյուռքահայոց ներդրումը «Ապահով Հայաստանին»)
15.11.2013 | 10:55

«Անարժեք բառերի շարանով
Քեզ գովեմ, արևմուտք բովանդակ,
Քո տեսիլը` մթնած, հոգեզուրկ,
Անհոգի ընթացումդ մեռած,-

Երկնաքեր շենքերիդ շարանով`
Գոռոզմիտ վեհությունդ թմրած,
Տիղմահար է քո արյունը վհատ,
Որպես մահ, որպես գույժ անսահման»։


«Արցունքոտ իմ եզերք», Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԼԵՌԸ ԵՐԿՆԵՑ ԵՎ ՔՈՒՆ ՄՏԱՎ
(նախաճաշը ականապատված է)
Մեր բակում մի ժամանակավրեպ աքլոր է բնակվում։ Որտեղից է հայտնվել, ոչ ոք չգիտի։ Կասկածներ կան, որ նա ընտրակաշառք է, իսկ տերը, չդիմանալով ՀՀ տնտեսական քառանիշ աճին, ճողոպրեց Կերգելեն կղզի և, ըստ լուրերի, կղզում հեղաշրջում է նախապատրաստում։ Աքլորի մականունը Լեսբուհի է, բուն անունը` Նենսի։ Եվ, խնդրեմ, Նենսի Լեսբուհին ծուղրուղում է որոշակի ժամանակացույցով։ Զորօրինակ, երբ լուսաբացին հոգնատանջ, բայց վարդագունած տուն է վերադառնում Գեյ-Գրիշիկը։ Կամ երբ վաստակաշատ եհովական Հուրիի չիրացված թռուցիկները խցանում են բակի բազմահարկերի աղբատար խողովակները։ Մի խոսքով, Նենսի-Լեսբուհուն կրտելու ժամանակն է, բայց մի բարդություն կա. նրա իրավունքները, ազատություններն ու լրբապարը պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ։ Ինչևէ, մեր կյանքի գույները ոտն ի գլուխ կփոխվեն, ակտիվ երկնագույն երակը կցնդի և ծիածան կկապվի նորանկախ մեր երկնակամարում, ուր կիշխեն վառ ծիրանին և բոսոր կարմիրը, հոգեզմայլ կանաչն ու լեռնային լճերի կապույտը, եթե նշյալ աքլորին կրտենք, մորթենք, խաշենք և անալի մատուցենք ԼԳՏԲ բարեկամներին, այսինքն` սփյուռքահայոց «համընդհանուր հայկական համայնքի» աջթևայիններ Բալաքյանին` Պիտեր, Բոհջալյանին` Քրիս, Դահիլային` Էլսայեդ, Նիշանին` Կազազյան, Ատոմին` Էգոյան, Արսինեին` Խանջյան, Վիգենին` Գեյիկյան, Սերժին` Թանգյան, Նենսիին` Ագաբյան և մյուսներին անպայման։
Բայց հարկ է պարզել, ո՞ր դավանապաշտության կրիչներն են սույն տիկնայք և տիարք, արդյո՞ք եհովական են, գուցե սատանայապաշտ, միգուցե նորագույն ճանապարհային քարտեզ են ուրվագծել` ԼԳՏԲ հաղթանակով երկիրը դուրս բերել անդնդախոր ճգնաժամերից։


ԻՐԱԶԵԿՈՒՄ` ՎԱՍՆ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ
Լ-լեսբուհիներ, Գ-գեյեր, Տ-տրանսվեստիտներ և Բ-բիսեքսուալներ։ Իրազեկվեցի՞ք։ Այժմ փիքր անենք, թե ինչ է թաքնված գրող Նենսի Ագաբյանի սույն մտքի խորխորատներում. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳՏԲ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»։ Այո՜, անդրօվկիանոսյան դարդիմանները և անդրծովյան ցավքաշները Չարենցի դարակազմիկ տողն այժմ յուրովի են մեկնաբանում։ Ահավասիկ. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը ԼԳՏԲ բարեկամների բարեմասնությունների բացահայտման, հանրահռչակման և պահպանման մեջ է»։ Մի խոսքով, վերոնշյալ սեռամոլոր հրովարտակը ստիպում է մի թանձր վարագույր հետ քաշել։
Եվ պարզորոշ գիտակցել, որ սա Հայաստանն է, ուր լոբին ընկույզի համ ունի, և սմբուկը` բանանի։ Այո՜, սա հայկական վեհանիստ լեռնաշխարհի մի պտղունց նշխարքն է, ազգի ու պետականության գոյակերպի միակ կանաչազարդ և բարեխառն հրվանդանն է` իր Արցախ ափաչափ դրախտով։ Բայց արի ու տես, որ չտեսների ու լրտեսների ոտան կոխանն է և ¥ամենասարսափելին, եղկելին ու անհույսը¤ պահանջատիրության ենթական։ Եվ թող ասածս քիչ անբարեհունչ հնչի, սակայն դիմացեք. ինչպես միշտ, մեկնաբանությունն ու եզրահանգումը չեն ուշանա։ Եվ այսպես, մենք «թավանի տակ» ենք։ Մենք` հայաստանաբնակներս։ «Թավանն» էլ սփյուռքն է ագուցել մեր բազմատանջ, չէ` ո՛չ պարանոցներին, ո՛չ էլ կոնքերին, մեր հոգու վրա է ծանրացել հազարամյա գերդաստանային պարտքի պես և պահանջում է և գանահարում։ Հուշեմ-հիշեք. 1991-ին իրանահայ համայնքը ցնծությամբ ընդունեց հիմնադիր-նախագահ Տեր-Պետրոսյան Լևոնի առաջին պաշտոնական, ինչու չէ, պատմական այցը սահմանակից երկիր. «Ազատ, անկախ Հայաստան, կեցցե՛ Լևոն Պետրոսյան»։ Սա բնական էր, հայրենազուրկները նրա կերպարում վերականգնված պետականություն էին տեսնում։ Անշուշտ, նրանց չէին հետաքրքրում մեր պետականության խութերն ու խորշակները, սփյուռքին գերել էր հոգեպարար զգացողությունը` յուրյանց թիկունքում պետությունն էր հայոց, խորհրդային ժանտ կայսրությունը այլևս չիք, և սահմաններն այսուհետև բաց ու անցողիկ էին, ելիր ու մտիր Երկիրը Նաիրյան, մտիր և հերկիր ծայրեծայր և եղիր ամենուր պահանջատեր. «Ինչո՞ւ եք 24-ժամյա լույս պահանջում, երբ կռվում ենք ու հաղթում» և այսպես շարունակ ու անփառունակ։ Բարձրադղորդ «ինչուն» վերաբերում էր մեզ, հայաստանաբնակներիս, որ մի-մի պնակ կատվակերով և մի պտղունց մոմի լույսով երկրի ողն էինք ամրակռում։ Մի խոսքով, սփյուռքյան գույքային, պատմական, գրանտային և պետականաշինական պահանջատիրության մեջ ահա այժմ էլ փողփողում է սեռական ազատականության երկնագույն պաստառը։
Եվ Էռնեկյանն է պահանջատեր, ու «Զվարթնոցի» գեղաշեն աշտարակն է նրա պահանջի մատաղացու գառը։

«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է։ Ո՛չ մի անասունի հետ չխառնակվես` պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ չկանգնի` նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա զազրելի է»։
Հին Կտակարան, գիրք Ղևտացիների (ԺԸ 22-30)։

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՍԱԿԱՐԱՆ Է
(պամֆլետամերձ համաճարակ)
Երկրում ազատ-ական-ությունը համաճարակի է վերածվել։ Բայց և այնպես սփյուռքը կարգապահորեն լռում և ճիշտ է անում, քանզի սա հայաստանաբնակներիս պատիժն է, պատիվը և օրհնանքն է ու անեծքը` սեփական իշխանություններին պարտադրել նվիրական գործեր ձեռնարկել (մեղա՜, մեղա)։ Կռահեցիր, անշուշտ, անգին իմ ընթերցող, «ազատականություն» բառի մասնատման իմաստը, այո՜, ականն է նրա միջուկն ու դրդիչը։ Եվ, ահավասիկ, 3-րդ հանրապետությունում համաճարակ է, զի փող է քամվում ամենուր` քարից, ծառից ու կկվի բնից, և նեխահոտը պատել է երկրի գետերն ու լճերը, և Խորենացու «Ողբը» իր գրելու պահին անգամ այսքան արդիական չէր, քանզի երկիրը սակարան է իշխանական և կառավարական վերնակույտերի թաթերի մեջ, և վաղուց ի վեր սպասելի էր սփյուռքի տագնապալից արձագանքը։ Արձագանքեցին...
Մի խոսքով, հասանք Մոսկով և պետականությունը հանձնում ենք ռսի «օրհնված» սապոգին։ Չէ, մենք չենք հանձնվում, վերնակույտն է առաջ մղվում, «սապոգը» կդրստի հանրապետությունը, զի ժողովուրդն այլևս հնազանդ ու հլու է, կալաշնիկովյան ինքնաձիգների սառը փողերը չափազանց խոսուն ապսպրում են` ձեր բան ու գործին մնացեք, մեր գործը իշխանակույտի հետ է և «տարածաշրջանային վետերոկի» համբավ ունեցող հանրապետությունը աշխարհում կընկալվի որպես «ատկատների ամրագրման ապահով ոստան», կամ այլ մի բան։ Եվ, առհասարակ, սակարանն էլ լիովին չի արտահայտում այն ամենը, ինչը կատարվում է այսօր, մեր ու աշխարհի աչքի առջև։ Տեսեք, վերնակույտային շերխաններից մեկը չեղած տեղից միլիոններ վաստակելու հնարը գտնում է պետության, մայրաքաղաքի և քաղաքացիների գրպանը ելուզակելով։ Մարդիկ մի քանի տոննա կարմիր ներկ առան, մարդիկ պայմանագիր կնքեցին Երևանի քաղաքապետարանի հետ, մարդիկ կարմիր գծեր քաշեցին և, ահավասիկ, պետական հողի ու ասֆալտի վրա նրանց բիզնեսը ծաղկում-բարգավաճում է, 70 տոկոսն իրենցն է, 30-ը` քաղաքապետարանինը։ Գուցե քաղաքապետարանն ինքը կարմրագիծ կայանատեղիների սեփականատերը դառնար և հսկայական շահույթների հաշվին իրեն ենթակա փոխադրամիջոցների սակագինը դարձներ 50 դրամ և եռամատ կոմբինացիան դեմ տար օր օրի վայրագացող գծատեր-գիշատիչների հոնքամիջին։ Իսկ դուք լռում եք, զի սա հանրապետության ներքին գործն է, և միջամտելը` անարդար ու անհեռանկար, այ, խնդրեմ, խիստ անհրաժեշտ է մտահոգվել, երբ ԼԳՏԲ բարեկամներն են թիրախավորվում և պիտակավորվում։ Մտահոգվեք որքան կարող եք, քարը ձեր գլուխը, բայց մի՛ ներխուժեք մեր տանջահար հոգետարածքները, մեր իշխանակույտերի վայրագությունները մեզ համար լի ու բոլ են դեռ մի յոթ-ութ սերունդ։

ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ԴԵՄԱՐՇ
Այո՜, «Ազատություն» հրապարակն օր օրի նմանվում է վառոդով լի տակառի, որն ուր որ է պիտի դղրդա և ոմանց ուղղորդի դեպի վերին օթյակներ, ոմանց էլ կառափնարան։ Սա իր հերթին, իսկ հերթացուցակում հանրային խարույկն է մխում, «Ազատության» հրապարակում ցնցող մի բան է կատարվում, եկեք ուշի ուշով հետևենք դրան։ Ի՞նչ, Շանթի «կոպալային դեմարշը»-ի մասին եմ բաղաձայնո՞ւմ։ Բնա՛վ։ Բարձրաձայնում եմ երգեցիկ, հայ ժողովուրդ, շտկիր ուսերդ, և սեգ ճակատդ պարզիր դեպի լյառն Մասիս (հասկանալի է, այդ դեպքում ծոծրակդ կշոշափի «Մայր Հայաստան» հուշարձանի տիրուհու խանդոտ հայացքը), քաղաքականությունը լքեց հրապարակն ու հարթակը, լքեց ինչպես հնամաշ պառվաբոզերն են լքում պահակակետերը, պահանջարկի իսպառ բացակայությունից հուսալքված։ Առա՛ջ, Հայաստան, դեպի օլիգարխամերժ և չինովնիկազերծ ապագա։ Իսկ դրան պետք է ընդառաջ քայլեր կատարել, այո՛, այո՛, թե մեկ լումա անգամ բարձրանա տրանսպորտի ուղեվարձը, վերհիշում ենք 1991-95-ի ցրտաշունչ, մթնդած, բայց և այնպես պատվարժան օրերը, երբ երթաքայլում էինք դեպի մետրոյի փրկարար դարպասներն ու հպարտ էինք ոգով և բարեկազմ էինք մարմնով։ Հավատացեք, վերնակույտի ժանիքներն ահարկու են արտաքուստ, բայց փտած են ներքնապես ու վաղո՜ւց, շատ վաղուց է հասունացել դրանք արմատից պոկելու ժամանակը, ինչպես մատղաշ ծիրանենուն փաթաթված մոլախոտն են արմատից վնասազերծում։ Եվ այսպես ամենուր ու ամեն ժամ։ Եվ եթե ազատամարտիկներն են հրապարակում, ուրեմն վաղուց է դանակը ոսկորին հասել, զի գեներալական որկորներն օր օրի նմանվում են վարից խուսափող արորի։ Այո՜, լինենք զգոն։


ԼԵՌԸ ԵՐԿՆԵՑ ՈՒ ՇԻԿՆԵՑ
(իրիկնահացին գաթա ու թանապուր)
Իսկ երկրի թիվ 1 դեմքը «լռության դավադրություն» է հայտարարել յուր անկեղծ ընտրողներին (նաև ինձ, նրա երբեմնի ջերմեռանդ ջատագովին)։ Այնինչ երկիրը ցավից տնքում, դավից էլ մորմոքում է։ Այնինչ ուշի ուշով հետամուտ նրա կառուցիկ ու առաքինի խոսքին՝ ընդառաջ գնացինք «Ապահով Հայաստանին»։ Այնինչ այսօր Հայաստանի ապահովությունը խիստ զգալի է, տեսանելի ու հասանելի միայն իշխանակառավարական անդադրում խնջույքներում։ Եվ բանն ամենևին էլ ընտրությունը չէ Հյուսիսի (նորածին ու ապօրինածին ԽՍՀՄ ժառանգորդի) և Արևմուտքի (ԵվրԱզԷս է, թե մի այլ աղբակույտ, էական չէ) միջև։ Իշխանակառավարական վերնախավը լուծել է թնջուկը՝ տարրալուծելով պետականությունը։ Եվ մենք նմանվում ենք անկառավարելի երամի, որը հարավն ու հյուսիսն է շփոթել։ Իսկ իշխանակառավարական վերնակույտերը և նրանց մարմինն ու հոգին գունազարդող թարախապալարները գնել, յուրացրել... ու յոթ կնիքով վավերացրել են հանրապետության արտերն ու անտառները, լճերն ու լեռները, երկիրը։
Եվ ինչ է մեզ մնում, եթե ոչ հնազանդ վիճակից սահուն դուրս սահել և սահանկել վերնակույտին, զի ժամանակը մեզ չի ների, քանզի Լեռը շիկնել է, և կոյուղագծերից բաղաձայն ծուղրուղուներ են լսվում, երկնագույն ծուղրուղուներ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ