Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Սիրով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` մի պաշտոնյայի նշանակման առիթով

Սիրով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` մի պաշտոնյայի նշանակման առիթով
29.10.2013 | 00:30

Ծերացել էր հարուստ վաճառականը և զգում էր իր օրերի հանգրվանը: Ծերուկը մտովի հիշում էր իր անցած ճանապարհը և վախենում էր դժոխք ընկնելուց: Որոշեց գնալ և բանակցել դրախտի պահապան հրեշտակի հետ, աղաչել, պաղատել, մեղա գալ նրա առաջ և ծնրադիր խնդրել, երբ իր հոգին գա և թակի դրախտի դուռը, ապա անպայման հրեշտակը բացի դրախտի դուռը: Ծերուկը գիտեր նաև, որ հրեշտակին ոչնչով չէր գայթակղի, կաշառքով չէր մեղմացնի նրա հոգին, ուստի որոշեց գնալ և ամեն ինչ պատմել նրան:
Հրեշտակը ուշադիր լսեց ծերունուն, ինչ-որ տեղ շարժվեց նրա խիղճը, բայց և ասաց նրան.
-Ինչպես երևում է, դու շատ չարություններ ես արել կյանքում, ինչ-որ տեղ խղճում եմ քեզ և անպայման կբացեմ դրախտի դուռը քո առաջ միայն մի պայմանով:
-Պատրաստ եմ,- ասաց ծերունին, մտածելով, թե նյութական ինչ-որ պայման կդնի հրեշտակն իր առաջ:
-Մտածիր,- ասաց հրեշտակը,- թե դու քո կյանքում ում ես բոլորից շատ վատություն արել, գնա նրա մոտ, խնդրիր ներողություն, և եթե նա քեզ ների, ես անպայման քո առաջ կբացեմ դրախտի դուռը:
Ծերունին ճանապարհին փորձեց հիշել իր արած բոլոր չար գործերը, սրան-նրան արած վատությունները և հանկարծ հիշեց, որ բոլորից շատ ծեծել, անարգել, վիրավորել էր իր քարավանի ուղտերից մեկին:
Եկավ ծերունին այդ ուղտի մոտ: Կենդանին ծերացել էր, հազիվ էր խոտը բերանը տանում: Ծերունին հարցրեց կենդանու հալից, ապա բացատրեց իր գալու նպատակը: ՈՒղտն ուշադիր լսեց ծերունուն և հարցրեց` ինչ ես ուզում ինձնից:
-ՈՒզում եմ, որ դու ինձ ներես: Ես վախենում եմ դժոխք ընկնելուց, և դրախտի ճանապարհը իմ առջև բաց կլինի, եթե դու ինձ ներես: Ճիշտ է, ես քեզ շատ վատություններ եմ արել և դու կարող ես ինձ չներել: Ա՛յ, դու հիշո՞ւմ ես,- շարունակեց ծերունին,- երբ մենք քայլում էինք անապատով` կիզիչ արևի տակ, հասանք մի օազիսի, բոլորը ջուր խմեցին, զովացան, իսկ ես անմիտ զայրացած քեզ վրա, ծեծեցի և քեզ արգելեցի ջուր խմել: Նույնիսկ կեր չտվեցի:
-Ճիշտ է, դու ինձ դաժան պատժեցիր և դժվար էր սոված, ծարավ շարունակել ճամփան, բայց հաջորդ կանգառում, երբ բոլորի հետ մեկտեղ ինձ կերակրեցիր և թույլ տվիր ջուր խմել, ես մոռացա այդ ամենը:
-Շնորհակալություն,- ասաց ծերունին,- և շարունակեց:- Կա մի բան, որ դու ինձ չես ների: Հիշո՞ւմ ես, երբ դու ցանկանում էիր զուգավորվել, ես ամեն անգամ ծեծում էի քեզ և վերջում էլ ամորձատեցի: Փաստորեն ես քեզ զրկեցի սերունդ ունենալու երջանկությունից:
-Ճիշտ է,- ասաց ուղտը,- դաժան պատիժ է, անգամ դժբախտություն` զրկել արուին սերունդ ունենալու հնարավորությունից: Բայց, ի՞նչ արած, ճակատագիր էր և ես հաշտվեցի դրա հետ:
-ՈՒրեմն դու ինձ ներում ես,- ուրախ բացականչեց ծերունին: -Ես կարող եմ գնալ և ասել դրախտի պահապան հրեշտակին, որ կարող է իմ առջև բացել դրախտի դռները:
-Բայց կա մի բան,- ասաց ուղտը, նայելով ուղիղ ծերունու աչքերին,- որ չեմ կարող ներել քեզ:
-Այդ ի՞նչ հանցանք է, որ դու չես կարող ներել ինձ,- հարցրեց մեկեն սփրթնած ծերունին:
-Երբ դու ամեն անգամ հեծած թույլ էիր տալիս էշին քայլել քարավանի առջևից:
Ծերունին փորձեց ինչ-որ բան ասել, արդարանալ, բայց ծերացած ուղտը առանց խոսքի հեռացավ նրանից:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Մեկնաբանություններ