Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Երկնագույն դևի թագավորությունում (գենդերներ և գրանտներ)

Երկնագույն դևի  թագավորությունում (գենդերներ և գրանտներ)
25.10.2013 | 11:50

«Ծանրածրար մրրկադուլ է իջնում վրաս,
Երկնքով մեկ ո՞վ է մեկնում իմ թևերից,
Ո՞վ է համրախոս ուրանում, ո՞վ անբերան
Թուք ու մրով քերթությունն իմ տվեց գլխիս»։


«Հուդայախաղ»,
Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ ՀԻՆԳ ՈՒ ԽԱՉ` ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ
(նախաճաշ կարմրախայտով)
Այո՛, եթե մանկավարժ լինեի, և եթե արգո Կարենը օմբուդսմեն ուսաներ ինձ մոտ, նրան 5 կնշանակեի` «քաղաքացիական անհնազանդությունը 3-րդ հանրապետությունում» առարկայից։ Ահավասիկ մարդը անդրադառնում է Կոմայգում տիրող իրավիճակին։ Թերևս մեջբերումներ կատարենք, արժե. «Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում»։ Սա որպես նախաբան։ Այնուհետև տիար օմբուդսմենը հաղթական առաջ է քայլում. «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական։ Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով։ Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան»։ (Կեցցե՛ս)։
Այնուհետև արգո Կարենը պարզաբանում է իրավիճակը. «Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների` պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով։ Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ` Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում»։ Այժմ էլ օմբուդսմենը ձեռք է մեկնում քաղաքապետարանին և իրավապահներին։ Ահավասիկ. «Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես, օրինակ` Սիրահարների այգում)»։ Վերջապես տիար Անդրեասյանը բավականին խելահաս, քիչ էլ խորամանկ մի քայլ է կատարում (ես այն որակում եմ որպես ձիու քայլ)` դիմելով այս գրոհային այլասերվածության սկզբնաղբյուր աշխարհամասի օրինակին. «Մեր առաջարկները հիմնված են եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա։ Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը` այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով։ Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե՛ մարդու արտոնությունները և թե՛ հանրության բարոյականությունը»։
Եվ այսպես, Հին մայր ցամաքը իր աղտեղությունը ագուցում է մեր պարանոցին, ինքն էլ, հավանաբար, ինքնամաքրվում է։ Չնայած սույնի վերաբերյալ խիստ կասկածներ ունեմ, դուք էլ ունեցեք, չեք փոշմանի։ Այստեղ հատկանշենք խիստ էական մեկ բան և տնտղենք ՀՀ օրենքի նախագիծը` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին», ավելի հակիրճ և ճշմարտացի` սեռամոլոր տականքության օրինականացման մասին... «Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառում», սա օմբուդսմենի (նաև մեր) գլխավոր խաղաքարտն է, զի ողջ հանրապետությունը բթամատից քթարմատ երկակի ստանդարտների մեջ է թաղված։ Զորօրինակ, անասնակերպը կեսգիշերից առաջ և հետո դղրդացնում է երկինք-գետին հրավառությամբ և ինքնաբավ յուր ոռնոցը համակցում դրան։ Սա պատժելի չէ, զի մարդու ազատության և կամարտահայտության բարձրակետն է։ Իսկ անասնակերպի զոհերը` հարյուրհազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք անսպասելի որոտից վեր են թռչում, իրենց բախտը անիծում և հազար հիվանդություն ձեռք բերում, պարզվում է` ազատության և կամարտահայտման եվրոպական տեսլականներում հաշվառված չեն։ Եվ նման շատ այլ երևույթներ են խիստ ժողովրդավարական ու բանական-բարոյական դարձնում մեր նորանկախ կյանքը։ Մի խոսքով, մեզ դաժան մարտեր են սպասում, պատրաստ եղիր, օմբուդսմեն (և այլ իրավարարներ ու խռովարարներ)։

ԱՄՐԱԳՐՎԱԾ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ` ՉԱՄՐԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
(ճաշին` տղամարդու եփած շորվան, կնոջ սուլոցն ու ծխամորճ)
Հանրային բուռն հակազդեցությունը ստիպեց արդի քաղաքական այրերին և այրուհիներին «գենդերային» օրենքի նախագիծը հետաձգել մեկ տարով։ Ըստ երևույթին, գալիք տարում քաղաքական խմբերն ու խմբակցությունները կսկսեն հանրային ուղեղների լվացումը և կհամոզեն մեզ, որ բնավ վտանգավոր չէ օրենքի, զորօրինակ, սույն դրույթը. «...տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»։ Վաղօրոք փորձենք սույնը դիտարկել մեր լճիցլճերի արևելյան ծովախորշում, վաղ լուսաբացին, քննարկելով սոցիալապես ձեռքբերովի վարքը քաղաքականությունում։ Տղամարդը յուր նախընտրական քարոզարշավում, դիցուք, խիստ արիական և այրական վարքով և ճառաբանությամբ գրավում է ընտրազանգվածի սիրտն ու հոգին, մրցակիցների հոգին բերաններն է բերում և հայտնվում է խորհրդարանում։ Բայց չէ՞ որ օրենքն ընդունված է և սույն երեսփոխանի վարքը սոցիալապես ամրագրված է ու նաև ձեռքբերովի։ Բնականաբար, նա երկար չի մտածում և ընդառաջ է գնում արևմտյան ինչ-ինչ ազատականություն քարոզող ինչ-որ ընկերության և որևէ «թաշախուստով» դրամաշնորհի կամ էլ վարկի դիմաց փոխում է յուր սոցիալապես ամրագրված վարքը, այսինքն` ընկերության հաշվին ենթարկվում է համապատասխան վիրահատության, և խնդրեմ, հարթավայրային շրջանի հյուսիսն ու լեռնային շրջանի հարավը ներկայացնող, այսինքն` մի 50 արմատական գյուղի պատգամախոսը հանդիսացող Վարազդատ Վռամշապուհի Վրթանեսյանը օվալաձև դահլիճ է ներկայանում ոտն ի գլուխ շպարված, կանանց հանդերձներով պճնված և գրանցվում որպես Վարդիշաղ Վիոլետայի Վասիլիսյան։ Բա՜։ Մի խոսքով, նման սարկաստիկ եղելություններ կգրանցվեն մեր կյանքի բոլոր բնագավառներում և ավելորդ օրինակներով, թեկուզ և ծիծաղաշարժ ու անսպասելի չզբաղեցնենք հարգարժան ընթերցողին։ Պարզապես մի քանի մեջբերմամբ տեղեկացնենք ձեզ, թե ինչ «հրապուրիչ և առաջադիմական» բան է գենդեր ասվածը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2013-ի մայիսի 20-ին։ Ահավասիկ ինչ հասկացություններ կան այստեղ. «Գենդերային խտրականություն», «Գենդերային հավասարություն, քաղաքականություն», «Գենդերային փորձաքննություն», սակայն բավ է, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ-գենդերը ընդամենը հետևանք է, մեր իշխանակառավարական վարկադրամաշնորհային դաժան հակվածության բնականոն վերջնարդյունքը։ Ընդ որում, վերոնշյալ անբարո սեթևեթանքը անձերի հավասարության շուրջ շատ ավելի հուժկու և անբռնազբոս է Կովկասի միակ երկրում, որը պատմաքաղաքական նվաճում արձանագրեց, հետ բերեց պապենական հողերը, երբ Վրաստանն ու Ազերբայջանը զրկվեցին իրենց «պատմաքաղաքական գողոնից»։ Այո՜, մեզ պարտադրվում են ամենաարտառոցն ու անբարոն, հսկայածավալ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքում, ո՞ր քոռ աչքը չի ուրախանա դրանից, երբ հարթ ու սլացիկ փողոցներով ենք սլանում ու մի պահ մեզ եվրոպացի զգում։ Զգացողություններս, սակայն, շատ արագ են հօդս ցնդում, ցավի ու անզոր զայրույթի փոխակերպվելով, քանզի վերանորոգում են միանգամայն պիտանի ասֆալտը, վերին շերտը «քաղհանվում» է, եփվում-մշակվում, ինչ-որ հավելումներով հագենում և կրկին փռվում։ Բայց չէ՞ որ երեկ չէ մեկել օրը ողջ մայրաքաղաքը ասֆալտապատվեց։ Ինչ է, այս պարագայո՞ւմ էլ դիվային ուժը, գրանտն է թակել մեր դուռը կամ «արտոնյալ» ինչ-որ վարկ և, ահավասիկ, մայրաքաղաքը նոր ասֆալտե հանդերձ է հագնում։ (Ինչ էլ հնչուն է հնչում` գրանտ և ատկատ և ՀՀ-ին «նակազատ»)։ Մի խոսքով, վարկային բորբոքումներն ու գրանտային մորմոքումները ծիածան են կապում Օվալաձև դահլիճում և, խնդրեմ, հաղթական քայլարշավով դարձյալ գրոհում ենք արևմտյան քաղաքակրթության Երկնագույն դարպասի վրա։ Եվ, վստահ եղեք, անխուսափելիորեն կբացենք Երկնագույն դարպասը, որից այն կողմ կղողանջեն ազգային ինքնության վերջնական կորուստն ավետող լալահառաչ զանգերը։ Եվ մենք` հայ ցեղատեսակը ներկայացնողներս ու 3-րդ հանրապետության քաղաքացիներս, ակամա կվերածվենք արհեստավարժ եղերամայրերի։ Քանզի այլ բան անելու անկարող կլինենք։
Եվ այսպես, 1910-ին, այսինքն` ճիշտ մեկ դար և երեք տարի առաջ Լոնդոնի Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը փակվում է` վերջ է տրվում մարմնավաճառների անօրինական գործունեությանը։ Մենք այլ ճանապարհ ենք ընտրել, մենք կամենում ենք եվրոպական քաղաքակրթության, ներող եղեք, կոյուղագծերի անխափան գործունեության երաշխավորները դառնալ (բայց ինչու ենք կամենում, երբ դարձել ենք և անվրեպ հաջողակ ենք այս գործում) և սրտատրոփ հրճվանքով սպասել հաջորդ գրանտին և վարկին։ Եվ ինչ վոդևիլ մատուցվեց հայ նորանկախ հանրությանը, հեռուստաէկրանները, վազանցելով մեկը մյուսին, փառաբանում էին հայ իրավապահների (ենթատեքստում, հասկանալի է, կառավարության և իշխանությունների) նվիրական ծառայությունը մեզ` մեր պետությանն ու հանրությանը, ահավասիկ, այսքան ու այսքան մարմնավաճառուհիներ բերման ենթարկվեցին (չգիտես ինչու, ոչինչ չէր ասվում առավել մեծ չարիքի` պոռնկապահների մասին) այս ու այն ոստիկանական տեղամաս։ Սա, ըստ իս, ակնարկ էր, ըստ որում, բավականին թափանցիկ. վաղը, մյուս օրը այս գործը օրենսդրորեն կլեգալացվի, կներգրավվի հարկային դաշտում (անշուշտ, ամրագրվելով որևէ օրենսդիր կամ գործադիր արտոնյալի բիզնես-հետաքրքրությունների շրջանակում) և, խնդրեմ, հանրային սեռական մտահոգությունները կանէանան, մենք ևս մեկ քայլով կմոտենանք Երկնագույն դարպասին։
Բնականաբար, Մանկական այգու տխրահռչակ հանրահայտ ծառուղին էլ կպարսպապատվի, լիառատ լույսով կապահովվի և օրենքի ողջ խստությամբ պահպանված կծառայի բուն նպատակին` այլասերվածության քարոզմանը, զուգորդված գործնական լուսաբանումներով, գուցե թե նաև փորձի փոխանակմամբ։
Անշուշտ, սա ևս կարելի է դիտել որպես շահույթ հետապնդող գործընթաց, ձևավորել նորաբնույթ ընկերություններ և հանդա՜րտ տեղակայվել հարկային դաշտում։ Զավե՞շտ է, բնա՛վ, անխուսափելի բարոյական եղեռն է, ոչ ավելի։ (Ի դեպ, թող սա ամենևին սարկաստիկ չհնչի, գենդերիզմի վերջնական հաստատումը կնշանավորվի խորհրդանշանային ամրագրումներով, Մանկական այգում կտեղակայվի «Մեռնող և վերածնվող համասեռամոլի» հուշակոթողը)։ Այո՜, Երկնագույն դևի դարաշրջան ենք թևակոխել, սակայն ուշք ու միտքներս բևեռել ենք ռուսաց թագավորին գրված ինչ-որ նամակի վրա։ Այո, երբ պետությունը որպես պետականություն չի ամրագրվում, շուրջպար են բռնում գարշանքի փերիներն ու այլասերվածության գիշանգղները...

ՀՈՒՍԱՎԱՌ ՎԵՐՋԵՐԳ
(իրիկնահացը` մոմի լույսի տակ)
Ամեն բան կորած չէ, քեֆներդ «քոք» պահեք։ Եվ, ահավասիկ, թե ինչու, մենք հանրային անհնազանդություն պիտի դրսևորենք, անշուշտ, բացառապես օրենքի սահմաններում։ Ասենք միաբանվենք քաղաքացիական մի շարժման մեջ (պայմանական անվանումը` «Ո՛չ Երկնագույն դևին») և հանրահավաքներ ու երթեր կազմակերպենք Բաղրամյան-26-Բաղրամյան-13-Հանրապետության հրապարակ-1 շրջագծում։ Հետո (եթե մեր բարոյական պահանջատիրությունը արմատապես չբավարարվի), թերևս, նստենք հացադուլի։ Թե այլ ու ավելի գործուն միջոց գիտեք, շտապ տեղեկացրեք, սպասում եմ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ