Վարդան Օսկանյանի «միջնորդության» քվեարկության համար ՀՀԿ-ն այդպես էլ չկարողացավ քվորում ապահովել. վաթսունվեցի փոխարեն վաթսունչորս պատգամավոր էր կարողացել բերման ենթարկել սաունաներից-ռեստորաններից։ Բնականաբար, ՀՀԿ-ին օգնության էր հասել կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը:
ՀՀԿ-ին մեկ մարդու նման բերման չենթարկելու, ինչպես նաև դեմ քվեարկողների ոչ քիչ լինելու փաստը խիստ մեծ դժգոհություն էր առաջացրել նախագահականում: Այդ դժգոհությունը իրենցից «հեռու վանելու» համար ՀՀԿ «շուստրիները» նախորդ օրը լրագրողներին նույնքան «շուստրիաբար» խորհուրդ էին տվել հենց ՕԵԿ-ում փնտրել «դեմ» քվեարկողներին, ինչը նույնպես ահավոր զայրացրել էր նախագահականին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ