ՀՀ նախագահի հանձնարարությունը վարչապետի համար «օրենք ա»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հանձնարարեց, որ հաջորդ նիստից սկսած յուրաքանչյուր նախարար, ըստ ոլորտների, հաշվետվություն ներկայացնի հարկերի հավաքագրման և տնտեսական զարգացումների վերաբերյալ։ Առաջինն այդ բախտին արժանացավ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ոլորտների առաջնահերթությունը` վիճակահանությա՞մբ, թե՞ ըստ զարգացման մակարդակի, հայտնի կդառնա, ըստ ամենայնի, հաշվետվություններից։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ