Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ագնեշկա Հոլանդը կարժանանա «Փարաջանովյան թալեր» մրցանակի

Ագնեշկա Հոլանդը կարժանանա «Փարաջանովյան թալեր» մրցանակի
02.06.2012 | 03:01

Լեհ կինոռեժիսոր ԱԳՆԵՇԿԱ ՀՈԼԱՆԴԸ ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակի:
Ինչպես նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, Ագնեշկա Հոլանդը ավարտել է ոչ թե լեհական հայտնի Լոձի դպրոցը, այլ սովորել է Պրահայում, ավելի շատ ինտերնացիոնալ ռեժիսոր է, կրում է, այսպես ասած, «չեխական գարնան» ազդեցությունը:
«Նրա սովորելու տարիները համընկել են Չեխական «Պրահայի գարնան» հետ, որը, ինչպես գիտենք, 1968-ի օգոստոսին խորհրդային տանկերը դարձրին «արյունոտ գարուն»,-ասաց նա:- Ներկայումս Ագնեշկա Հոլանդը «Հոլիվուդի» համար նկարահանում է ֆիլմ հենց այդ մասին, թե ինչպես ուսանող Յան Պալախը իրեն այրեց Վացլավյան հրապարակում»:
Ագնեշկա Հոլանդը որպես սցենարիստ աշխատել է անվանի ռեժիսորներ Քշիշտով Զանուսսիի և Անջեյ Վայդայի հետ: Փոքրաթիվ կին ռեժիսորներից է, որ աշխատում է Հոլիվուդում: Նրա ֆիլմերը ներկայացված են աշխարհի տարբեր փառատոններում: Դարձել է Կաննի, Գդանսկի, Բեռլինի Մոնրեալի կինոփառատոների մրցանակակիր, արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: «Օսկարի» բազմակի նոմինանտ է:

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում ներկայացված է նրա «Խավարում» ֆիլմը: «Փարաջանովյան թալեր» մրցանակը ռեժիսորը կստանա անձամբ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ