Վերջին շաբաթը պատմական էր։ Վատիկանում Երևելիի իմաստնախորհուրդ բերանից հնչած խոսքը հակինթակտուց աղավնիների երամներով ճանապարհվեց դեպի Հայկական լեռնաշխարհի հայաբնակ հյուսիսը։
Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ:
Скачко-ն, լիովին անտեսելով ժողովուրդների իրավունքների միջազգային իրավական նորմերը, ամբողջովին կանգնած է թուրք զավթիչների ավազակային տեսակետի վրա, որի համաձայն բավական է սրի քաշել որևէ ժողովրդի և բռնի ուժով տեղահան անել ու արտաքսել իր երկրից, որպեսզի «օրինական» ճանաչվի բանդիտի իրավունքն այդ ժողովրդի հայրենիքի նկատմամբ, այն ճանաչվի արդեն որպես բանդիտի սեփականություն:
Ստվերային տնտեսությունը տնտեսավարման հանցավոր ձևերից մեկն է ու լայն տարածում ունի աշխարհի տարբեր երկրներում: Խորհրդային Միությունում այն նույնպես գործում էր օրենքից դուրս, բայց ստացել էր իր զարգացումն ու գոյատևում էր կուսակցական-բյուրոկրատական համակարգի հետ՝ սերտաճած տեսքով:
Նրանց մենք չենք հասկանում, չենք գնահատում նրանց երկրափրկիչ ջանքերը, ավելին՝ հենց նրանց ենք համարում երկիրը ճարակած համաճարակի հարուցիչը։ Այսպես է, թե ոչ, դժվար է ասել, բայց պետք է ասել, չէ՞ որ խոսքը գերադասելի է լռությունից։
Скачко-ն արհեստականորեն նույնացրել է այդ երկու տարբեր ուժերը, ավելին՝ միատեսակ շահագրգռություններ է վերագրել եվրոպական պրոլետարիատին և թուրքական փաշաներին սոսկ նրա համար, որպեսզի հանգի հաջորդ անհեթեթ, հակաբնական և հակապատմական եզրակացությանը՝ թե կոնֆերենցիայի մասնակից սոցիալիստական երկրները և կապիտալիստական Թուրքիան «պետք է բոլոր ջանքերը գործադրեն հասնելու անխզելի կապի՝ արևմտաեվրոպական իմպերիալիզմի դեմ պայքարելու համար»:
Իջևան գալու հաջորդ իսկ օրը «Պոլիտեխնիկ» ուսանողական ջոկատը մեր տեսադաշտից վերացավ, հօդս ցնդեց, ուսանողական խմբերն ու ջոկատները մաս-մաս թողեցին ու հեռացան, գնացին իրենց ամառային արձակուրդներն անցկացնելու, մնաց միայն մեր խմբի ուսանողներից կազմված բրիգադը՝ թվով 12 ուսանող:
Եվ այդպես, ուրեմն «դաշնակցական» Հայաստանի հետ դատաստան տեսնելու համար ուժը գտնված էր՝ հանձին քեմալական Թուրքիայի, որը պատրաստ էր իսպառ բնաջնջելու հայությանը, որպեսզի այլևս խոսք չլիներ Սևրի դաշնագրով նախատեսված Անկախ Հայաստանի մասին:
1921-ի մարտի 4-ին ՌԽՖՍՀ ազգությունների ժողովրդական կոմիսարիատի «Жизнь национальностей» պարբերականի էջերում «Ա. Սկաչկո» ստորագրությամբ հեղինակը լույս է ընծայում մի հոդված, որն առաջին հայացքից աչքի չի ընկնում արտասովորությամբ և այն բազմաթիվ նյութերից մեկն է, որոնք հիմնավորումներ էին ներկայացնում Խորհրդային Միության կողմից Արևելքում իրականացվող արտաքին քաղաքականության առնչությամբ: