Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 
  • Եղծվում ենք  ու չենք զղջում

    Եղծվում ենք ու չենք զղջում

    04.04.2014| 11:36
    Այս միտքը Մեծն Նարեկացունն է, որը, ցավոք, արդիական է մնում առայսօր: «Իրատես de facto»-ի քաղաքագիտական վերլուծությունների էջում (թիվ 20, 2014) քաղաքագետ Ս. Շաքարյանցը հանդես է եկել «Իլհամ Ալիևը գլխավորում է պատմությունը կեղծելու ապշերոնցիների արշավը և ձգտում է ամբողջ ԱՊՀ-ն վերածել պատմական փաստերի վերանայման մարտադաշտի» շահեկան հոդվածով:
  • «Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

    «Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

    01.04.2014| 11:50
    «Այ դու, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի մեկ վեցերորդը, ինչո՞ւ այդքան ստոր գտնվեցիր մեր ազգի հանդեպ և Նախիջևանն ու Արցախը տվեցիր թուրքին». այս միտքը հայրենասիրաբար հնչեցրել է երիտասարդ Սոկրատ Հովսեփյանը 1965 թ. ապրիլյան օրերին: Իսկ «Իմ Համլետը» մեկ գործողությամբ պիեսում, ի պատասխան Լենինի` «բոլոր ազգերը ի վերջո կգնան դեպի սոցիալիզմ», երիտասարդ Հովսեփյանը, լիովին ընկալելով լենինյան-ստալինյան դահճային դեմքով (այսինքն` ոչմարդկային դեմքով), ի սկզբանե միլիոնների արյունով շաղախված սոցիալիզմի էությունը, ազնվորեն բացականչել է` «Վա՛յ քեզ, մարդկություն, եթե սոցիալիզմն այն է, ինչ Ռուսաստանն է կառուցել»:
  • Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում,  այլ զենքով և դիվանագիտությամբ

    Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում, այլ զենքով և դիվանագիտությամբ

    01.04.2014| 00:31
    Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ թուրք կառավարողը եղել և մնում է հայի ոխերիմ թշնամին, իսկ հայն էլ, ավելի ճիշտ՝ որոշ տխմարներ, դեռ կարծում է, թե թուրքն այսօր էն թուրքը չէ:
  • Քառակուսի աստղեր կամ քառյակի մայրամուտը (մարտը, իսկապես, գիժ ամիս է)

    Քառակուսի աստղեր կամ քառյակի մայրամուտը (մարտը, իսկապես, գիժ ամիս է)

    28.03.2014| 12:18
    Ղրիմը անկախացավ։ «Ղ» տառի կախարդանքն է գուցե, որ ոմանց թվում է, թե Ղարաբաղն էլ է ռուսիֆիկացվելու։ Բնավ։ Զի այստեղ փոքրիկ զանազանում կա. Ղրիմը խրուշչովյան գինարբուքեն ետքը, գրչի մի թեթևակի շեղմամբ բռնակցվել էր Խախոլստանին, կայսրապետ Վլադիմիր Վլադիմիրովիչի հզոր բազկով վերադարձավ մայր Ռուսիո գիրկը։ (Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության դիվահար ուժերի դավանանքը նոր` գեյ-կառավարություններից մինչև հրեականության տիրակալություն Երկիր մոլորակում ամբողջ հոգով գոչում եմ զվարթուն` կեցցե՛ս Պուտին, հոգեորդիդ Պյոտր ցարի և գեներալիսիմուս Սուվորովի)։
  • Նախկին հետախույզ չի լինում

    Նախկին հետախույզ չի լինում

    28.03.2014| 00:19
    Եթե դեռ վերջերս լրատվամիջոցներում առավելապես քննարկվում էին զանազան գունավոր հեղափոխություններ հրահրելու ամերիկյան տեխնոլոգիաները, ապա Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո մասնագետները ուշադրությունը կենտրոնացրին պուտինյան շռնդալից «տեխնոլոգիայի» վրա` ինչպե՞ս նրան հաջողվեց հաշված օրերի ընթացքում իրականացնել աշխարհաքաղաքական նման փայլուն օպերացիա:
  • Ռուսաստանը եղել և մնում է  ինքնուրույն խաղացող

    Ռուսաստանը եղել և մնում է ինքնուրույն խաղացող

    25.03.2014| 11:34
    Այսօր աշխարհում մի ուրվական է շրջում` Ռուսաստանի ուրվականը, և այդ ուրվականի դեմ պայքարելու համար ոտքի են ելել աշխարհի բոլոր ռեակցիոն ուժերը, երկակի ստանդարտներով ապրող ուժերը (վաղն էլ նույն Ռուսաստանը այդ երկակի ստանդարտը կիրառելու է Ղարաբաղի նկատմամբ, այսինքն` ցանկացած հզոր երկիր իր շահի համար պատրաստ է ցանկացած ստորության, ինչպես իր հուշերում գրել է Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը` հանուն մեր շահի զոհաբերեցինք Հայաստանը)` ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, սրանց հարող մեծ ու փոքր թազիներ և էլի ինչ-որ ուժեր:
  • «Հինգերորդ շարասյուն»

    «Հինգերորդ շարասյուն»

    25.03.2014| 00:03
    Վլադիմիր Պուտինը վերջին ելույթներից մեկում իր քաղաքական հակառակորդներին, հատկապես Ղրիմի իրադարձությունների կապակցությամբ, անվանեց «Հինգերորդ շարասյուն»: Իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում ռուսաց ղեկավարը առաջին անգամ օգտագործեց այդ տերմինը, որն ինչքան երջանկացրեց ռուս նացիոնալիստական -հայրենասիրական ուժերին, նույնքան էլ առաջ բերեց լիբերալ ընդդիմախոսների հիստերիան:
  • ՈՒմբերտո Էկո. Բեռլուսկոնին, ջրաղացպանը և Իտալիան

    ՈՒմբերտո Էկո. Բեռլուսկոնին, ջրաղացպանը և Իտալիան

    23.03.2014| 15:13
    «Գոնե Բեռլինում մի դատավոր պիտի գտնվի», - այս ասույթը, մոռանալով ծագման մասին, շատերն են օգտագործում, որպեսզի ասեն, որ գոնե ինչ-որ տեղ արդարությունը պետք է հաղթանակի: Ասույթն այնքան տարածված է, որ մեջբերեց և Բեռլուսկոնին, որ հայտնի է դատավորների նկատմամբ իր սիրով, երբ 2011-ի հունվարին այցելել էր սինյորա Մերկելին՝ արդարադատության հետ իր հարաբերությունների մասին նրան պատմելու զավեշտալի գաղափարով:
  • Ռուս եղբայրներ, այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդը

    Ռուս եղբայրներ, այսօր, ի դեմս հայության, դուք ունեք աշխարհում միակ հավատարիմ ու նվիրյալ ժողովուրդը

    20.03.2014| 23:38
    Հարգելի եղբայրներ, մենք` հայերս, ակնկալում ենք ստանալ 90-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների ոչ միայն արդարացի գնահատականը, այլև հայ ժողովրդի հանդեպ ԽՍՀՄ կոմկուսի ղեկավարության իրագործած սխալների ընդունումն ու քննադատությունը:
  • Կեղծամներ  «փրկիչների» համար (քաղաքական երկնագույն փասիանս)

    Կեղծամներ «փրկիչների» համար (քաղաքական երկնագույն փասիանս)

    20.03.2014| 23:33
    Պատգամավոր-երեսփոխան-դեպուտատ... Այսինքն` առաքելական բոսոր ուղերձներ ժողովրդից դեպի իշխանություն։ Բարի, այժմ դատենք ու բաղդատենք, թե հասարակական այդ ո՞ր խավերի պատգամներն են ուսել 131 ազգընտրյալները (ողբամ զքեզ, ազգ իմ հայոց)։ Ո՞Ւմ պատգամախոսն է խորհրդարանը, կարծես ըմբռնելի է` մենաշնորհային-մականունակիր գործարարության։ Այսինքն` ՀՀԿ-ին և մյուսներին ընտրել է, դիցուք, 1 մլն քաղաքացի, նրանք պաշտպանում են, ահավասիկ, 100 ընտանիքի շահերը։