-
03.12.2020|
22:45
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:
-
03.12.2020|
15:32
Երևանի մշակույթի ու Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջների միավորումից հետո ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների փոփոխությունն աշխատակազմի շրջանում հարուցել էր անհամաձայնություններ, որոնք շտկելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարակարծիք կողմերի հետ ունեցել է ինչպես առանձին, այնպես էլ համատեղ քննարկումներ։
-
03.12.2020|
13:41
Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020-ի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվում են, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
02.12.2020|
16:11
Մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն անձամբ է այցելել Արագածոտնի մարզի 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։
-
01.12.2020|
14:29
Դեկտեմբերի 7-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանցիները կանցնեն առկա ուսուցման, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ շրջաբերական է ուղարկել մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։
-
01.12.2020|
13:50
2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն:
-
01.12.2020|
01:50
Տնտեսության վրա պատերազմի ունեցած ազդեցության, կառավարման ոլորտի բացթողումների, ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու հնարավոր միջոցների մասին իր դիտարկումներն է ներկայացնում բիզնես կառավարման փորձագետ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ։
-
01.12.2020|
01:44
Ավոյի հետ ծանոթացա 1991-ի փետրվարի 4-ին։ Շատ ձյուն էր եկել, գյուղում էլեկտրական հոսանք չկար։ Որպես ջոկատի հրամանատար՝ նստած էի գյուղի գրասենյակում։ Հսկում էինք Ղարադաղլուի դիրքերը։ Ջոկատում 66 մարդ էր ընդգրկված։ Մթնով 4 հոգի եկան։
-
01.12.2020|
00:45
Օրերս Հայաստանի «ինքնիշխանները» խիստ խոցվել էին, որ Արցախում դպրոցականները շնորհակալություն էին հայտնել Ռուսաստանին՝ իրենց դպրոցը վերանորոգելու համար։ Այդ մտահոգները գուցե ասեն՝ աշխարհում կա՞ մի ծնող, որ իր երեխային վաճառի ուրիշին, հետո այդ երեխան շուռ գա ու շնորհակալություն հայտնի։ Չկա։
-
30.11.2020|
13:27
«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։