ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գաղթ փրկության

Գաղթ փրկության
03.10.2023 | 10:23

Բեռնատարի թափքում՝ երեխաներ,

Մատղաշ, բողբոջ ծիլեր հայոց սերմի,

Եղեռնապուրծ եղած երեխաներ՝

Սերմեր՝ ազնվազարմ հայոց գենի։

Աչքերի մեջ՝ ավեր, արյուն ու մահ,

Ականջներում՝ ողբի սոսկում ու ճիչ,

Հոգիներում՝ ցավի հեկեկանք ու մրմուռ

ՈՒ սովալլուկ օրվա հուշեր աննինջ։

Բեռնատարի թափքում՝ երեխաներ,

Երեխաներ՝ ես ձեր ցավը տանեմ,

Ինչպե՞ս կտրեմ ես ձեր ողբաձայնը,

Ձեր մանկությունն ինչպե՞ս ես հետ բերեմ։

Թեև ի՞նչ մանկություն արկերի տակ,

Պատերազմի բովում ի՞նչ մանկություն,

Դուք խնդություն ու խաղ՝ ա՜խ, չտեսաք,

Ձեր մանկությունն անցավ թաքստոցներում։

Ձեր մանկական խաղը՝ կռիվ-կռիվն էր լոկ.

Անգամ անմեղ խաղում ՝ թուրքն էր ձեր թշնամին,

ՈՒմ դուք թրխկացնում ու խենթ գոռում էիք՝

Դե շանսատակ եղիր՝ արյունախում թուրք շուն։

Բեռնատարի թափքում՝ խաչված արդարություն,

Խաչված հիշողություն բեռնատարի թափքում,

Եվ արյունով գրված՝ սրբոց մի պատմություն,

Եվ բեռնված վրե՛ժ, վրե՛ժ, դատ ու ցասում։

...Բեռնատարի, թափքում՝ երեխաներ,

Մատղաշ, բողբոջ ծիլեր հայոց սերմի,

Եղերնապուրծ եղած երեխաներ

Սերմեր՝ հայոց գենի ու վրեժի։

01.10.2023 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ