Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

«Հոգու հայրենիքը»

«Հոգու հայրենիքը»
13.06.2023 | 14:39

Օրերս ՀՀ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում հանդիսավորությամբ բացվեց գեղանկարիչ և քանդակագործ, ՀՀ նկարիչների միության անդամ ԱՐԱՄԱՅԻՍ ԽԼՂԱԹՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ «Հոգու հայրենիքը» խորագրով։

Ցուցահանդեսն իր շուրջն էր հավաքել Մարտունի համայնքի արվեստասեր հասարակությանը, ներկա էր նաև գյումրեցի գեղանկարիչ-խեցեգործ Վազգեն Գևորգյանը։

Ներկաները ոչ միայն հիացան ցուցահանդեսում ներկայացված գեղանկարների և արտանկարների բովանդակային բազմազանությամբ, այլև դրվատանքի խոսքեր հնչեցրին Արամայիս Խլղաթյանի ստեղծագործության, ինչպես նաև ՀՀ Ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գևորգյանի գործադրած ջանքերի առնչությամբ։

Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարները պատկերում են Մարտունի համայնքի բնակավայրերի տներն ու փողոցները, ձմեռային, գարնանային, ամառային ու աշնանային գույները, լեռներն ու ձորերը, հանդերը, մարդկանց, բազմաթիվ այլ շռայլություններ, որ մեզ պարգևել է մեր հայրենի բնաշխարհը։

Այն, ինչ թողնում է մեզ Արամայիս Խլղաթյանը, մեծապես հարստացնում է մեր հոգևոր անդաստանը, հայրենի գեղանկարչությանը նոր գույն ու փայլ հաղորդում, նոր հորիզոններ նվաճում։

Այդ օրը արվեստի կատարյալ տոն ստացվեց` հարազատ ու սիրելի մարդկանց ներկայությամբ։

Անասելի հպարտանում եմ, մանավանդ որ, այս ցուցահանդեսով նոր շունչ, արժեք ու խորհուրդ է ստանում իմ հեղինակած «Հոգու հայրենիքը» գիրքը, որի մոտիվներով էլ հիմնականում ստեղծվել են Արամայիս Խլղաթյանի վերջին շրջանի զարմանահրաշ և անկրկնելի կտավները։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 3990

Մեկնաբանություններ