Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բագուի թուրք ազգաբնակութիւնը

Բագուի թուրք ազգաբնակութիւնը
10.02.2022 | 15:06

Այս հոդվածը, որ հրապարակում ենք որոշ կրճատումներով,
տպագրվել է Թիֆլիսի «Մշակ» թերթի 1888 թ․ հունիսի 9-ի համարում։
Ճանաչե՛ք ապագա քիրվաներին։

***
Բագուն ներկայումս Կովկասի քաղաքներից երկրորդն է համարվում իր հարստութեամբ կամ բնակիչների շատութեամբ․ մինչև 70 հազար ժողովուրդ կայ, և դրա կէսը թուրքերից է կազմված։ Թուրքերը ընդհանրապէս հարուստ են հայերից։ Ինչքան նիւթապէս հարուստ են, այնքան բարոյապէս աղքատ․ ֆանատիկոս են բառիս բուն նշանակութեամբ, ծոյլ, ժլատ, արհեստից խոյս տուող, կեղծաւոր,-ահա նրանց գլխաւոր յատկանիշները։
Բագւում մահմետականը առհասարակ իր նախորդից ոչ մէկ բանով չէ զանազանվել։ Լսել անգամ չէ ուզում ուսման, գիտութեան անունը և դա ունի պատճառներ, որոնց մասին կը խօսեմ ցածում։


Բաւական է, որ երեխան դարձավ 8 տարեկան․ մի քանի տարի ծնողները նրան ուղարկում են մզկիթին կից թուրք մօլլայի մօտ, կարելի է ասել աւելի անբարոյականութիւն սովորելու, քան թէ ուսում։ Մոլեռանդ թուրքը, եթէ խանութ ունի՝ որդուն ամբողջ օրը իրան մօտ ստրկի պէս կը կանգնեցնէ, իսկ եթէ առևտրով չէ պարապվում՝ թողնում է Աստուծո կամքին, փողոցներ շրջող երեխայ։ Իսկ փողոցային երեխայի վերջը ի հարկէ բանտն է, ուր բագվեցի թուրքերը մեծամասնութիւն են կազմում։ Եթէ այնքան «իգիդ» չեն, որ կարողանան, կամ ինչպէս իրանք ասում են, բաղդ ունենան բանտ նստելու, այդպիսիներին դուք փողոցներում կամ հրապարակներում կը տեսնէք աքաղաղ կամ խոյ կռւացնելիս։ Անպատկառ և անվախ են նրանք․ հայերէն առած կայ թէ՝ թուրքի մօտ երբ երեխայ է ծնվում, հայրը կամ մօտ ազգականից մէկ տղամարդ նորածնին վեր կառնի ձեռքերի վրա և թքելով երեխայի երեսին, կասէ․ «Չամաչես, չը վախենաս, որ հաց ճարես»․ ուրեմն մերոնց ասելով, թուրքը ոչ մէկ բանից չէ վախում և երեսը պինդ է լինում։
Թուրքերը կրօնի համեմատ են գործում․ բոլորովին առողջ մարդկանց կը տեսնէք խանութների առաջ նստած՝ դարվիշներին լսելիս։


Ինչպէս ասացինք, թուրքի որդին իր հօր ստրուկն է, խստապահանջ ծնողի կոյր կամքը իսկութեամբ կատարողն է, իսկ մի քանի տարուց յետոյ լինում է իր հօր պատճէն ամենայն գործում։ Խանութ մտնելուն պէս նրան առաջին պարտաւորութիւնն է լինում խաբել, կեղծել ապրանքը, զրկել իր կեանքը ուտելուց։ Նա ստում է ամեն տեղ, չէ ամաչում ոչ մէկ ցածութիւն գործելուց, եթէ կամենաք նրա մի որևէ ցածութիւնը կամ խաբեբայութիւնը երեսին ասել, նա այդպիսի յանդիմանութիւններ շատ կը լսէ, միայն թէ ինքն մի կօպէկ շահ ունենայ։ Շատ քիչ թուրք կը գնայ տուն ճաշելու, առհասարակ սովորութիւն է տանից դուրս ճաշելը, հարիւր հազար ունեցող հաջիներին դուք կը տեսնէք սափրիչի կամ ղասաբի խանութի առջև տախտի վրա ծալապատիկ նստոտած մէկ փիթի (կերակուրի անուն է), որ արժէ 15 կօպ․ և չոր հաց ամբարտաւան անուշ անելիս, իսկ իրանց ընտանիքի կերակուրն է սոխ ու հաց․ սոխը հաշւագէտ հաջին էժան ժամանակ պուդով է առնում և պարծանքով խոհանոցի պատերից կախում, իսկ եթէ պատահում է, որ միս առնի, նա էլ ջումմաախշամին, այն է՝ հինգշաբթի օրերը երկու ֆունտ միսը տասը հոգուց բաղկացած ընտանիքին շատ շատ է ըստ հաջիի։
Թուրք կինը աւելի վատթար կեանք է վարում, նրա պարտաւորութիւնն է միմիայն երեխայ բերել և սենեակները մաքրել, էլ մի ուրիշ բանի նա պէտք չէ։ Բագուի մէջ կան թուրք կանայք, որոնք 5-10 տարով իրանց տնից դուրս եկած չեն ամուսնու կարգադրութեամբ։ Թուրք կինը իր կարծիքը չէ կարող յայտնել, ամուսնու ասելով դա անառակութիւն է․ ամուսնու ամենայն հրամանը կատարելով, նա ոչինչ տեղեկութիւն չունի մարդու գործողութիւնից։ Ամուսնութիւնը նրանցում անգիտակցաբար է կատարվում․ շատ կը պատահէք 13-14 տարեկան աղջկանց 50 տարեկանից անց մարդկանց ամուսնութեան տուած, միմիայն թէ մարդը մի քիչ փող ունենայ։ Ի՞նչ կարելի է սպասել այդպիսի մի էակից, որ ամեն բանից զուրկ է, ինչպիսի՞ ապագայ սերունդ պիտի պատրաստեն հասարակութեան մէջ այդպիսի կանայք, դա ընթերցող հասարակութեան դատողութեանն եմ թողնում։
Ինչպէս ասացինք, ուսման, ժամանակիս պահանջման համեմատ գիտութեան սէր չունի թուրքը, և դրա գլխաւոր պատճառներից մէկն է իր կրօնը։ Թուրքերը հետևում են Մահմեդից յետոյ զանազան իմամների ձեռքով փոփոխած շարիաթին և կանոններին, որոնց լաւ կողմերը ճշդութեամբ կատարելուց բոլորովին հեռու են նրանք և միմիայն մի քանիսն են կատարում այդ կանոնները։
Խօսեցրէք հաջիին, թէ ինչու թուրքերը իրանց որդկերանց ուսում չեն տալիս, նա ձեզ կասի, որ թուրքը չը պիտի կարդայ առհասարակ, որովհետև երբ թուրքը սկսում է քիչ ուսում ստանալ, նա իսկոյն փոխում է հագուստը, կարգը, մինչև անգամ կրօնը, խմում է քրիստոնեայից շատ և այլն։


Մահմետականների ասելով, ղուռանի քննելը շատ մեծ մեղք է։ Կրօնամոլութիւնը շատ թշուառութիւնների է հանդիպեցնում աղքատ թուրք ազգաբնակութեան։ Հասարակ դասը, կարելի է ասել, տարվայ կէս մասը անգործ է մնում, միմիայն կրօնական պարտաւորութիւններն է կատարում։ Օրուջլուղ բայրամը, որ երեսուն օր է տևում, ցերեկները ծոմ են պահում և քաղցից բոլորովին անընդունակ են լինում գործելու․ շախսէյ բայրամին մի քանի շաբաթներ սուգ են պահում և այսպիսով իւրաքանչիւր տարի կրկնվող տօները հարուստի համար նշանակութիւն չունեն, իսկ աղքատի համար, ինչպէս ասացինք, մեծ թշուառութիւն է։
Բագւում թուրքերը քրիստոնեաների հետ, կարելի է ասել, խառն են ապրում, բացի Բերդի թաղը, որտեղ բացառապէս թուրքեր են ապրում։ Նրանք խորշում են քրիստոնեաների կերակրից, չեն թողնի, որ քրիստոնեան ձեռք կպցնի իրանց կերակրին, իսկ իրանք անմաքուր, խինայով շաղախած ձեռքերով ձեզ կը մատուցանեն։


Գ․ Մ․ Դ․
Հրապարակումը պատրաստեց Խաչատուր Դադայանը

Դիտվել է՝ 27212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ