09.07.2023|
18:31
Հայաստանի և Վրաստանի քաղաքական իշխանությունների արտաքին կողմնորոշումներից, պետության առաջին դեմքերից և ընդհանրապես ամեն ինչից անկախ հայ-վրացական բարեկամությունը մեզ համար սրբություն է: Վրաստանը մեր բարեկամ հարևանն է, մեր պատուհանն է, մեր ճանապարհն է, մեր ելքն է, վիրահայության հայրենիքն է, մեկդարյա նորագույն հայ մշակույթի բնօօրրան է եղել, և հազար ու մի բան: