Հասարակական որևէ մասշտաբային երևույթի լուրջ անալիզը մշտապես ենթադրում է, որ դրա հետ կապված պրոցեսների մասնակիցները կունենան ռացիոնալ և նպատակասլաց պահվածք։
Սա է նման պրոցեսների հետ կապված կանխատեսումների տրամաբանական հիմքը։
Բայց այն դեպքերում, երբ մասնակիցների մոտ ռացիոնալ պահվածքն ու ամենաբարձր մակարդակում միասնական նպատակը բացակայում է, ցանկացած կանխատեսում զրկվում է տրամաբանական հիմքից։
Իսկ միասնական նպատակի բացակայությունն էլ գալիս է նրանից, որ դու գտնվում ես ոչ թե քո ստեղծած ուժային դաշտում, այլ ուրիշների տրամագծորեն տարբեր նպատակներ հետապնդող ուժային դաշտերում։
ՈՒրիշների նպատակների միջև թռչկոտելն էլ հենց զրկում է քեզ սեփական նպատակ ունենալու փրկարար հնարավորությունից։
Պավել Բարսեղյան