Ինչով է առանձնահատուկ Տավուշի շարժումը:
- Չկա քաղաքական առաջնորդություն:
- Շարժումը ցանցային ու տարերային է և չունի կազմակերպչական կենտրոն:
-Չկա կոնկրետ պահանջ, սակայն կոնկրետ պահանջը բոլորի համար հասկանալի է՝ օկուպացիոն ռեժիմը պետք է հեռանա:
Դրական ու բացասական կողմերը:
Դրական կողմ.
-Չկա կազմակերպչական կենտրոն, ուրեմն ռեժիմը և իր արտաքին հովանավորները չեն կարող որևէ մեկի վրա ազդել՝ ձերբակալել, պայմանավորվել, կոմպրոմատներ կիրառել:
- Շարժման կիզակետում են հայտնվել երկու սրբազանները, որոնք չունեն քաղաքական նպատակներ, չեն պայքարում իշխանության համար, այսինքն, չունեն անձնական ու կլանային մոտիվացիաներ:
-Կուսակցություններն ու կլանները հետին պլան են մղվել:
Բացսական կողմ.
- Չկա քաղաքական օրակարգ, սակայն գոնե այս փուլում դա դրական դեր է կատարում:
Հաջորդ քայլը պետք է լինի տարբեր ցանցային խմբերի կողմից կոորդինացիոն մարմին ստեղծելը, որը, բնականաբար, վերկուսակցական կլինի:
Կոչ՝ կուսակցությունները թող հեռու մնան, սակայն կուսակցականները, որպես անհատներ, ազատ են ինքնուրույն որոշելու իրենց մասնակցության չափը:
Ստեփան Դանիելյան