ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Մտորումներ «կանանց միամսյակի» շրջանակներում

Մտորումներ «կանանց միամսյակի» շրջանակներում
19.03.2024 | 15:25

Կանայք վերջերս սիրում են շատ խոսել իրավունքների մասին, բայց չեն սիրում խոսել նաև պարտականությունների մասին։

Չէ՞ որ ինչքան շատանում են մարդու իրավունքները, համապատասխանաբար շատանում են նաև նրա պարտականությունները։ Ինչպես նաև, երբ փոխվում են իրավունքների բնույթն ու շրջանակը, պետք է փոխվեն նաև պատասխանատվության բնույթն ու շրջանակը։

Կավելացնեմ նաև Աստծո (բնության) կողմից բաշխված սեռերի դերերի, իրավունքների ու պարտականությունների անհերքելի փաստը։

Այ էս դիսբալանսը, մեր այսօրվա հասարակության կերած կտերի պատճառով, բերում է հասարակության էլ ավելի դեգրադացիայի, ընտանիքի ինստիտուտի փլուզմանը, և վերջապես, սեփական տեսակի վերարտադրության տեմպերի զգալի նվազմանը։ Սա վերջնարդյունքում բերելու է նրան, որ ազատական հասարակությունները պարտվելու են ռադիկալ կրոնական հասարակություններին։

Վերջապես կոմունիստ Կլարա Ցետկինի երազանքն իրականություն է դառնում, և ընտանիք հասկացությունը վերանալու է որպես այդպիսին։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ