«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՄ-ի հետ համապարփակ ասոցացման ծրագիրը կարող է վերածվել արժեզրկված պարտատոմսի

ԵՄ-ի հետ համապարփակ ասոցացման ծրագիրը կարող է վերածվել արժեզրկված պարտատոմսի
13.03.2024 | 17:31

Reuters-ը գրում է, որ ՈՒկրաինայի պարտությունը հանգեցնելու է ԵՄ-ի փլուզմանը։ Երբ երկու տարի առաջ նույն միտքը ես էի արտահայտում, թերթ կարդալով գիտունիկ դարձածները, սովորության համաձայն, ամեն ինչ վերագրում էին ռուսական հորինված քարոզչաթեզերին։ Իսկ դեռ այն ժամանակ ասում էի` խոսքը ոչ թե Եվրոպայի մայրամուտին է վերաբերում, այլ ԵՄ-ի` որպես վեստերնիզացիայի եվրոպական տնտեսա-քաղաքական պրոյեկտի վերացմանը։

Շատ հետաքրքիր է նաև, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավանական նման սցենարը գնահատու՞մ է, թե՞ չէ, թե՞ Ռուսաստանի հավանական փլուզման ծրագիրն է միայն արժանահավատ համարում։ Սրանից շատ բան է կախված։ Օրինակ՝ ԵՄ-ի հետ համապարփակ ասոցացման ծրագիրը , որի հետ Հայաստանի ներկա իշխանությունն անթաքույց հույսեր է կապում, մի ակնթարթում կարող է վերածվել արժեզրկված պարտատոմսի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1617

Մեկնաբանություններ