Հարգարժան իրանագետներ, կարծես ՀՀ պաշպանոության նախարարի Թեհրան այցից ավելի պատեհ առիթ չի կարող լինել:
Գուցե վերջապես մի վերլուծական հոդվա՞ծ գրեք, ցույց տաք Իրանի բանակի և հետախուզության էթնիկ կազմը:
Հրամանատարական պաշտոններում ազեր-թուրքերի խտության աստիճանը:
Չէ՞ որ մեր հարևան Իրանը հայտարարում է որոշակի
զարգացումների դեպքում Հայաստան զորք մտցնելու
մասին:
Եվ բացահայտեք նաև Իրան -Ֆրանսիա,
մանավանդ այս էտապում չթմբկահարվող, բայց դիվանագիտական և պետական մակարդակով գլխապտույտ արագությամբ զարգացող հարաբերությունները:
Արեք նման վերլուծություն ու գուցե մենք էլ
կհասկանանք, թե Մակրոնն ինչու է մեզ զենք վաճառում կամ Մանուշյան վերահուղարկավորում:
Արեք նման վերլուծություն, չէ՞ որ տիտղոսակիր իրանագետներ եք, սերունդ կրթող ու դաստիարակող, հանրային միտք գեներացնող ազնիվ մտավորականներ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ