Իրադարձությունները, ինչպես ես եմ տեսնում:
Ֆրանսիան զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրում Երևանում:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի փոխարեն շատ հանգիստ կարող էր լինել Թուրքիայի պաշտպանության նախարարը;
Բայց , այս քաղաքական պոկերում Թուրքիան այլ դերակատարում ունի: Նա կստորագրի հաշտության և ադրբեջանական զորքերը Ջերմուկի և հարակից տարածքներից դուրս բերելու ու չարչրկված միջանցքի չեղարկման պայմանագիրը , որպես երաշխավոր կողմ;
Այդյո՞ք Ֆրանսիան է մեզ զենք տրամադրողը:
Ո՛չ:
Ո՞վ է Մակրոնը :
Մակրոնը Ռոկֆելերների բանկային բարձրատիճան պաշտոնիա էր ,որին դարձրին նախագահ:
Այսօրվա Ֆրանսիայի թիկունքում Անգլիան է :
Մակրոնն էլ պատմական անալոգով Նապոլեոն Երրորդն է:
Չանդրադառնամ Մեծ Բրիտանիայի ծրագրերին, կապված ռուս -իրանական դաշինքի չթույլատրման, 235 միլիարդ եվրո նախնական արժեքով Կասպիական Միջանցքի ստեղծման, Իրանում այաթոլաների իշխանության կործանման, շահին իշխանության բերելու, Չինատանի, որպես ԱՄՆ-ի հետ նույն մետաղադրամի հակառակ երեսի, ազդեցության թուլացման և այլևայլ խնդիրներին:
Այս խաղում մեզ հատկացված է պատերազմ հրահրողի դերը:
Որի ընթացքում կստանանք Տավուշում տարածքների կորուստ, մեր զավակների արյունը և դիակներ, դիակներ...
Պատերազմը կդադարեցվի Թուրքիայի հորդորով:
Անմիջապես կկնքվի «խաղաղության» պայմանագիր:
ՈՒ այդ պայմանագրում, Ադրբեջանը Նախիջևանին կապոող ճանապարհի, միջանցքի, անգամ կածանի մասին խոսք չի լինի:
Դրա փոխարեն կլինի այդտեղից վտարված ադրբեջանցիներին վերադարձնելու խնդիր:
Սրան ենք գնում, ավելի ճիշտ սրան են տանում մեզ:
Սա ավելին է քան ժանտախտը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ