Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը հղի են նոր վտանգներով

Կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը հղի են նոր վտանգներով
24.02.2024 | 14:57

Այժմ լայնածավալ պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև, չտեսնված պատժամիջոցների և ռազմական գործողությունների ծավալմամբ, աստիճանաբար հանգեցնում է նոր մասնակիցների ընդգրկման աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Գազայի և Կարմիր ծովի շրջաններում տեղի ունեցող բախումներն ու պատերազմները դրա վկայությունն են: ՌԴ-ի հետ սերտ ռազմական համագոծակցություն գոյություն ունի Հյուսիսային Կորեայի և Իրանի կողմից: Ներքաշված է նաև Եմենը: Ի՞նչ կլինի մեր տարածաշրջանում, ի՞նչ նոր զարգացումներ կլինեն հարցին արևմտամետ և ռուսամետ շրջանակները պատասխանում են կանխակալ և խտացված գույներով, ում ինչ ձեռնտու է, այն էլ հիմնավորում է՝ բավականին «լուրջ» փաստարկներով: Ոմանք ողջունում են «ռսի սապոգից» ազատագրման դարակազմիկ պահը և «ֆրանսիական նավերի բարձրանալը հայկական լեռները»: Մյուս՝ հակառակ կողմը, զգուշացնում է Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի զրոյացման քաղաքականության կործանարար հետևանքներից՝ գործընթաց, որի վերջակետն անշուշտ Ալեքսանդրապոլ-2 պայմանագրի կնքումն է և 10-15 հազար ք/կմ տարածքով դինամիկ զարգացող արևմտյան կառույցներում ինտեգրված «երջանիկ» ժողովրդավար Հայաստանը: Ի դեպ, շրջանառվում է նաև Հարավային Կովկասի երկրների երկրորդ «խորհրդայնացման» սցենարը, երբ քաղաքացիական/ուկրաինական պատերազմը դրական արդյունքներով ավարտած «կարմիր» բանակը կրկին կբարձրանա լեռները, որի արդյունքում կվերականգնվի ռուսական բացարձակ գերիշխանությունը: Ի դեպ, իմ կարծիքով, երկու սցենարներն էլ մի 50%-ով իրականանալու շանսեր ունեն: 100% կանխատեսում անհնար է կամ շատ դժվար, որովհետև գլոբալ մակարդակով ներկա իրադարձությունները սերտորեն շաղկապված են, և մի տարածաշրջանում տեղի ունեցողը լրիվ անսպասելի կարող է բերել իրավիճակների արմատական փոփոխության, ինչը հիմա կանխատեսել հնարավոր չէ: Ինչպես, օրինակ, ու՞մ մտքով կանցներ Սևրի պայմանագրի կնքման օրը կանխատեսել Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

Որքանո՞վ կկարողանան ԱՄՆ-ը և ԵՄ-ը շարունակել ռազմական մատակարարումները, տնտեսական ի՞նչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, արդյոք Կրեմլը վերջին պահին կդիմի՞ ջերմամիջուկային զենքի կիրառման սպառնալիքների իրականացմանը, արդյոք կերկարաձգվի՞ ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության ձևաչափը և այսպես շարունակ ծագող դժվար հարցերը դեռևս չունեն հստակ պատասխաններ: Բացառված չի և շատ հավանական է պատերազմի ավարտից հետո Կրեմլի և Վաշինգտոն-Բրյուսել բևեռի միջև «ջենթլմենական» ստվերային համաձայնության կայացումը ազդեցության գոտիների նոր վերաբաժանման հարցով: Եթե մինչ այս դեպքերը Հայաստանը ռուսական ազդեցության գոտի էր, Վրաստանը՝ արևմտյան, Ադրբեջանը՝ թուրքական, ապա հնարավոր է նոր վերաձևում. Հայաստանը ո՞ր գոտում կմնա՝ սա դեռ հարց է, որի լուծումը դեռ տրված չէ: Ի դեպ, շատ բան կախված է նաև Չինաստանից, որը դեռևս միջանկյալ ջրերում է նավարկում: Անկախ ամեն ինչից, մի բանում համոզված եմ՝ այսպիսի անկայուն միջազգային կարգի պայմաններում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը հղի են նոր վտանգներով, «պետք է իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»: Փայլուն օրինակը Վրաստանի կառավարության հավասարակշռված և շրջահայաց դիրքորոշումն է, հիրավի պետականամետ և ազգանպաստ գործունեության օրինակ, երբ հաջողվեց, ի հակառակ Արևմուտքի ճնշման, խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և նույնիսկ ձեռք բերել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6163

Մեկնաբանություններ