Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է՝ Եվրոպական Միության հետ կմերձենանք այնքան, ինչքան իրենք նպատակահարմար կհամարեն:
Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է, որ մեր սահմանադրությունը և մենք խնդիր ունենք, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան են այդպես ասում:
Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը Ռուսաստանի հետ մի քանի տասնյակ փաստաթուղթ է ստորագրել կամ պարտավորություն է ստանձնել (նայեք կառավարության ծրագրերը), որով Հայաստանը Ռուսաստանի հետ լինելու է միասնական էներգետիկ, գազային, առևտրային և այլ համակարգերում:
Այսպիսով, մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը կատարում է նաև այն, ինչ Ռուսաստանն է թելադրում:
Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասում է, որ ինքը իզմ-եր չունի, կնշանակի նաև, որ սկզբունքներ չունի:
Հիմա՝ հարց. եթե մենք շարունակաբար հանդուրժում ենք, որ մեր երկրի ղեկավարը քաղաքական մարմնավաճառ է, մենք ո՞վ ենք այդ դեպքում:
Հովհաննես Ավետիսյան