Արդյոք սա այն Հայ ա՞զգն է, որի ճնշող մեծամասնությունը 1994-2018 թթ. պատրաստ էր դիմացինի կոկորդը կրծել, ով կհամարձակվեր խոսակցություն բացել Ղուբատլուն, Զանգելանը, Ջեբրայիլը, Աղդամն ու Ֆիզուլին Ադրբեջանին վերադարձնելու մասին: Դե, Քելբաջարի ու Լաչինի մասին խոսք բացողը ընդհանրապես կարող էր հռչակվել ազգի և հայրենիքի դավաճան:
Հիմա այդ ազգի մի բավականին ստվար հատված, երևանյան կամ մարզային սննդի օբյեկտներում կամ իրենց բնակարաններում, վայելելով ժամանակակից ուտեստներ և ըմպելիքներ, ձեռքի հետ ալարկոտ քննարկում է մարտակերտցիների, մարտունեցիների, ասկերանցիների և ստեփանակերտցիների էվակուացման և այդ շրջանները Ադրբեջանին թողնելու տարբերակները՝ ժամանակ առ ժամանակ էլ դի՜ի՜ի՜նջ հորանջելով:
Դե, Հադրութի և Շուշիի մասին էլ խոսք ասող ընդհանրապես չկա՝ դա փակված թեմա է:
Հիմա, այդ հատվածը և՞ս հայ ազգ է կոչվում, թե՞ արդեն նոր անուն ունի, որը դեռևս լայն շրջանառության մեջ մտած չի:
Այդ տեսակին, օրինակ, շատ կսազեր ԷՐՄԵՆԻ անվանումը՝ բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայոց լեզվով:
Հիմա Հայաստանում այդ հարցն է ճշգրտվում՝ մնում է այս երկիրը որպես հայերի երկիր՝ Հայաստան, Армения, Armenia թե՞ վերածվում է էրմենիների երկրի՝ Էրմենիստան, Эрменистан, Ermenistan :
Այս հարցի ճշգրտվելուց է կախված այս երկրի և դրա իրական տերերի՝ հայերի հետագա ճակատագիրը՝ գոյության իրավունք կամ դանդաղ և վերջնական բնաջնջում:
Այն, ի դեպ վերաբերվում է ամբողջ աշխարհի հայերին:
Ընտրության հավասարազոր իրավունք ունեն բոլորը և պարտադրված են կատարելու այդ ընտրությունը՝ կամ ՀԱՅ կամ ԷՐՄԵՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆ կամ ԷՐՄԵՆԻՍՏԱՆ...
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ