«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Խոսեք ու աղաղակեք

Խոսեք ու աղաղակեք
02.08.2023 | 09:35

Իտալացի գրող ՈՒմբերտո Էկոն ասում է, որ մտավորականը պետք է լռի, երբ տեսնում է, որ օգտակար ոչինչ չի կարող անել:

Նա ճիշտ է, բայց իտալական, գուցե եվրոպական մտածելակերպի սահմաններում:

Էկոյի մտքով անցնել իսկ չէր կարող, որ իր հայրենիքում հնարավոր է արցախյան ներկայիս կացության պես իրավիճակ, երբ մայր հանրապետության իշխանությունները եւ նրանց սատարող հազարավոր մարդիկ բացեիբաց, հորոդոր-սպառնալիքներով փորձում են հայրենիքի մի մասը օտարել մայր երկրից եւ խցկել երդվյալ թշնամու երախը:

Ոչ մի իտալացի նորմալ մտավորական չէր լռի այդ դեպքում: Ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ իտալական որեւէ իշխանություն, իր

սոցիալ-քաղաքական հենարանով, կարող է ազգն ու հայրենիքը պառակտող քաղաքականություն վարել:

Հին Հռոմից սկսած՝ հռոմեացի-իտալացիք մշտապես հակված են եղել միավորման ու մեծ տերության:

Հիմա հայ մտավորականներից շատերին, եւ ոչ միայն մտավորականներին, թվում է, թե իրենք ոչնչով չեն կարող օգտակար լինել եւ լռում են, իսկ մի մասն ուղղակի աջակցում է ազգադավ իշխանություններին: Վերջիններիս թող դատեն Աստված ու գալիք արդարադատները, հիմա մեր հոգսը լռողներն են: Պարոնայք եւ տիկնայք, ձեր լռությունը հավասարազոր է դավաճանության: Մեր ազգն ու պետությունը ձեզ նրա համար չի կրթել, որ դուք շահախնդրորեն ու անառողջ բնազդներով լռեք, երբ կորստյան եզրին է հայտնվել մեր հայրենիքի մի չքնաղ հատվածը: Խոսեք ու աղաղակեք այդ մասին՝ ամեն օր ու ժամ, ամենուր, քանի դեռ իրավիճակը համեմատաբար տանելի չի դարձել: Վստահ եղեք՝ ձեր ազգապահպանիչ ու հայրենասիրական յուրաքանչյուր խոսք օգտակար է, այն ունի պաշտպանիչ ու բուժիչ հատկություն, ավելին, ոգեշնչում է վհատյալներին: Իսկ եթե խոսքից հետո նաեւ գործեք, սարեր շուռ կտաք:

Ձեր պարտքն է՝ խոսեք ու աղաղակեք ի պաշտպանություն Արցախի: Դա ի պաշտպանություն է նաեւ Հայաստանի ու ձեզ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ