Երբ հեռվից շարունակ դժգոհում եք` արցախցիք ինչու՞ են լռում, արցախցիներն ինչու՞ մի բան չեն անում, գոնե նվազագույն պատկերացում ունե՞ք, թե ինչ ասել է չորս կողմից շրջափակման մեջ գտնվող, պաշարված մի բուռ ժողովուրդ։
Ի՞նչ կարող են անել մարդիկ, որոնք բացի ինչ-որ կերպ իրենց ֆիզիկական գոյությունը պաշտպանող ռուս խաղաղապահներից, ոչ մի այլ պաշտպան կամ աջակից չունեն։
Թութակի պես շարունակ կրկնում են` ինչու՞ եք Արայիկին պահում։
Հազար անգամ ասում ենք` խնդիրն Արայիկը չէ, նրանից վաղուց ոչինչ կախված չէ։
Մեր ու ձեր ամենամեծ թշնամին ձեր մեջ է, որին ընտրել ու վերընտրել եք։
Նա ձեր աչքի առաջ, ձեր լուռ համաձայնությամբ է ամեն օր ու ամեն ժամ վերացնում մեզ և ձեզ։
Ամենամեծ վտանգը մեր ֆիզիկական գոյությանը նա է։ Միայն նրան ռադ անելով իրավիճակ կփոխվի։ Եթե չեք կարողանում դա անել, գոնե լռեք, հեռվից մի ղժղժացեք` իբր ցավում եք Արցախի համար։
Կրկնում եմ` միակ ելքը հրեշին ոչևս անելն է։
Իսկ նա ձեր մեջ է, ոչ թե մեր։
Վարդգես ՕՎՅԱՆ
Հ.Գ.
Գրառումս ուղղված է կոնկրետ մարդկանց,
Որոնք, ցավոք, շա՜տ-շատ են։
Ես հրաշալի գիտեմ մեր վիճակը գիտակցող ու մեզ համար անկեղծ ցավող իմ ընկերներին։
Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)