ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-15

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-15
02.06.2023 | 15:57

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ արևմտյան երկրներն ՈՒկրաինային արդեն ավելի քան 65 միլիարդ դոլարի զենք են փոխանցել։ Այս 65 միլիարդի մեջ հավանաբար չեն մտնում Թուրքիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի փոխանցածները:

Մայիսի կեսերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ դաշնակիցները կոալիցիա են կազմելու՝ ՈՒկրաինայի զինված ուժերին արևմտյան ռազմական ինքնաթիռներ փոխանցելու համար։ Նույն ամսին Մեծ Բրիտանիան հայտարարեց ՈՒկրաինային ավելի քան 250 կմ հեռահարությամբ Storm Shadow թևավոր հրթիռներ տրամադրելու մասին, սկզբնական շրջանում 200 հատ, իսկ հետո դրա կրկնակին:

Ռուսաստանը դատապարտում է արևմտյան երկրների կողմից ՈՒկրաինային ռազմական տեխնիկայի, զենք- զինամթերքի մատակարարումը, և կարծում, որ այն կհանգեցնի հակամարտության սրման և երկարացման։ Կրեմլը նշել է, որ Արևմուտքը հայտարարելով Կիևին ինքնաթիռներ մատակարարելու մասին, դրանով ցույց է տալիս հակամարտության մեջ իր ներգրավվածության աճը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Օսլոյում կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, «Reuters»-ի փոխանցմամբ, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կենտրոնացած է հակամարտությունում Կիևի հաղթանակի վրա և կշարունակի ռազմական օգնություն ուղարկել նրան։

«ՆԱՏՕ- ի համար առաջինը և ամենակարևորն ՈՒկրաինայի համատեքստում ապահովելն է, որ նա հաղթի պատերազմում»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ դաշինքի երկրներն իրենց չեն համարում ուկրաինական հակամարտության մաս՝ չնայած Կիևին սպառազինության ավելի ու ավելի առաջադեմ տեսակների մատակարարմանը:

Դատելով ամենից, ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքն իր առջև իսկապես խնդիր է դրել ռազմավարական պարտության մատնել Ռուսաստանին, ընդ որում, պատրաստ է ՈՒկրաինային այդ նպատակով օգտագործել, ինչպես ասում են, մինչև նրա վերջին զինվորը:

Օսլոյում հիշյալ հանդիպմանը քննարկվել է նաև Կիևին ռազմական օգնությունն ուժեղացնելով, ՈՒկրաինայի մայրաքաղաքի շուրջ «զսպող» պատյան ձևավորելու և այդպիսով նրան անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը: Թեև ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, «El Pais» թերթի տեղեկացմամբ, չեն շտապում Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել, քանի որ այդ կերպ դաշինքի երկրները կարող են անմիջականորեն ներգրավվել հակամարտության մեջ, այնուհանդերձ, ինչպես հայտարարել է Ստոլտենբերգը, ՆԱՏՕ-ն դեռ աշխատում է անվտանգության երաշխիքներ տրամադրելու մանրամասների վրա:

ՆԱՏՕ-ի անմիջական ուշադրության կենտրոնում է Կիևին իր աջակցությունը մոտ ապագայում առավելագույնի հասցնելը, որպեսզի ապահովի նրա նախապատրաստվող հակահարձակման հաջողությունը. այս մասին Օսլոյում այսօր կայացած վերոնշյալ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

(շարունակելի)


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ