Իշխանությունը անտեր ընկած է փողոցում:
Թափոռող շները, առավոտ երեկո, ոտքը բարձրացնում ու միզում են վրան:
ՈՒ վերցնող չկա:
Չկա մեկը, որը ցանկանա վերցնել այն:
Որովհետև մտածում են՝ վերցնել իշխանությունը, նույն է, թէ վարչապետին ասես` բավական է ինչքան թուք ու մուր կերար. մեղք ես. առ քեզ երաշխիքներ քո անձի հանդեպ ու գնա:
Սերունդների անեծքը մենք կվերցնենք մեզ վրա:
Մտածում են այսպես. որովհետև լուծում չեն տեսնում:
Որովհետև իրենք էլ գործող իշխանության նման Հայաստանը դիտարկում են որպես ճոճանակ Արևմուտք-Ռուսաստան երկու մեռյալ կետերի արանքում:
Հանե՛ք ճոճանակի դերը Հայաստանի վրայից:
Կտրե՛ք մեր դժբախտությունների Գորդյան հանգույցը դիվանագիտության սրով:
ՈՒ՞… և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ու Իրանը կարճ ժամանակ անց ռեվերանսներ կանեն Հայաստանի բարեկամությունն ունենալու համար:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ