Նիկոլն ինքը շատ ավելի մեծ կարծիք ունի մեր մասին, քան իրականությունն է:
Իր կողմից ամեն նոր գիծ հատելուց հետո մենք ապացուցում ենք, որ իզուր է մտահոգվում:
Մենք էդքան չկանք, ինչքան, որ ինքը սպասում է ու հաշվարկում:
Էսօր առավոտ ինքն անթաքույց շատ լավ պատրաստվել էր, էդ մենք էինք անպատրաստ:
Ինքն ուշադիր ու աչալուրջ սպասում էր, էդ մենք էինք անտարբեր քնած:
Լուսաբաց ժամը 7-ից արդեն ամբողջ հրապարակի հարակից տարածքով ամենատարբեր ֆլանգի ու ակցենտի ոստիկաններ էին, հետևի ու դիմացի այգիները չհաշված:
Ասուլիսը նախատեսված էր ժամը 11-ին, ծնողների հայտարարած հանրահավաքը նույնպես:
Բայց պարզվեց, որ ասուլիսը մեկ ժամով հետաձգել են: Վստահ եմ` պատահական չէր:
Սպասեցին, չափեցին ու հասկացան հավաքված ժողովրդի քանակն ու էներգիան, ըստ դրա էլ ասուլիսային գրոհի «ռեգուլիրովկեն» տվեցին:
Բողոքի ակցիայի ընդամենը 2-3 հարյուր մասնակից և մի քանի անգամ ավելի շատ ոստիկան:
Գրեթե վստահ եմ, որ ասուլիսին հնչող պատասխանների անբռնազբոսությունն ուղիղ կապ էր ունենալու ընդվզման չափին:
Ինչ ցույց տվեցինք, էն էլ ստացանք:
Ոնց ներկայացանք, դրան համապատասխան գնահատականն էլ լսեցինք:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ