Նախագահ Սարգսյանն առաջինն էր, որ նոյեմբերի 9-ի «Եռակողմից» հետո հրապարակ նետեց «կապիտուլյանտ» և «կապիտուլյացիա» ձևակերպումները:
Դեռ այն ժամանակ գրեցի, որ «Եռակողմը» կապիտուլյացիայի ակտ չէ:
Դա պատերազմը կանգնեցնելու ստորացուցիչ պարտավորություն է, ղազագիր:
Կապիտուլյացիան դրանից հետո է գալու:
Ինչևէ ...
Կապիտուլյացիայի հիմնականում երկու ձև կա:
(Օրինակներով ասեմ, որ դասախոսություն չդառնա):
1940 թ. Գերմանիան կապիտուլացրեց Ֆրանսիային:
Ձևակերպումն էլ այդպես է «Ֆրանսիան ճանաչում է իր կապիտուլյացիան Գերմանիայի առաջ» և այլն...
1945-ին էլ Գերմանիան կապիտուլացվեց:
Մարշալ ֆոն Քեյտելը ստորագրեց այդ փաստաթուղթը:
Ձևակերպումը հետևյալն էր՝
Գերմանիան ընդունում է գերմանական ամբողջ ֆաշիստական զորքերի կապիտուլյացիան:
Երկու ակտերի բովանդակային տարբերությունը ակնառու է՝ մի դեպքում ողջ երկիրը, մյուս դեպքում զինված ուժերը:
Փաստորեն, Երրորդ ռեյխը իրավաբանորեն շարունակեց իր գոյությունը;
Հիմա, մեր դեպքում «Խաղաղության պայմանագիրը», այն է` Հայաստանի կապիտուլյացիայի ակտը, ի՞նչ բովանդակային ձևակերպում է ունենալու....
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)