ԵՄ դիտորդական առաքելությունը, բացի իրենց տեղաշարժի մասին ադրբեջանցիներին «թափանցիկ» տեղեկացնելուց, ունի շատ ավելի կարևոր առաքելություն՝ արձանագրել հրադադարի խախտումներն ու դրանց մասին տեղեկացնել ԵՄ իշխանություններին:
Ադրբեջանի երեկվա ագրեսիայից հետո անհամբեր սպասում ենք պարոն Բորելի և տիկին ՈՒրսուլայի՝ ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններին:
Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն բոլոր հիմքերը կունենանք պնդելու, որ ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի կապ չունի Հայաստանի անվտանգության, էսկալացիան կանխելու և տարածաշրջանային խաղաղության հետ:
Հետո կպարզենք, թե ինչ նպատակով են Հայաստան եկել ԵՄ դիտորդները:
Արթուր Ղազինյան