Եթե անտեսենք դետալները, էականը հետևյալն է՝ Մյունխենյան անվտանգության համաժողովում արդեն բացահայտ ցուցադրվեց, որ Արևմուտքը աներկբա վճռել է «ուրիշի (տվյալ դեպքում՝ հենց մեր) ձեռքով կրակից շագանակ հանել»:
Իրենք Ռուսաստանի դեմ Հայաստանը դիտարկում են ոչ այլ ինչ, քան ընդամենը սովորական բուֆեր՝ առանց անվտանգության որևէ իրատեսական երաշխիքի, մանավանդ, եթե սպառնալիքը լինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այս համատեքստում, երբ մեր Երկրի շահերը վերացական խոստումներով ստորադասվում են, խաղաղության պայմանագիրը կարող է հանգեցնել ճիշտ այնպիսի խաղաղության, որն արդեն տիրում է մեր Հայրենիքի հայաթափված բնակավայրերում, որոնց հայկական լինելն արդեն անգամ մենք չեն ընդունում:
Գևորգ Դանիելյան