ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից. Արթուր Ղազինյան

Մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից. Արթուր Ղազինյան
31.08.2022 | 07:23

Մինչև մենք չգիտակցենք մեր ձախողումների խորքային պատճառները, վերափոխվելու և ոտքի կանգնելու հնարավորություն չենք ունենալու:
Նշեմ դրանցից մեկը:


Իմ խորին համոզմամբ, անհատական մակարդակում մենք աշխարհի ամենաանմեղ, արդար ու ազնիվ ժողովուրդն ենք, անհատապես ոչ մի բանում մեղավոր չենք:
Կատարենք մի փոքր վարժություն. մեր շրջապատում քանի՞ մարդ գիտենք, որ պատրաստ է ընդունել իր սխալը, իրեն մեղավոր ճանաչել ինչ-որ հարցում և ստանձնել մեղքի իր բաժնի պատասխանատվությունը:
Օրինակ, ՀՀ քրեակատարողական մարմիններում կան հազարավոր դատապարտյալներ, ի"նչ եք կարծում, նրանց քանի՞ տոկոսն է իրեն մեղավոր ճանաչում կատարած հանցանքի համար:
Ասեմ` 2-ից 4%-ը, ոչ ավել, այնտեղ բոլորն անմեղ են, ինչպես և մնացած բոլոր համակարգերում ու հարաբերություններում:
Մենք մի ժողովուրդ ենք, որ պատրաստ ենք մեղադրել բոլորին ու ամեն ինչ. Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իրանին, լավ ապրող հարևանին, հաջողակ գործարարին, աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները:


Մի խոսքով, մեղավոր են բոլորն ու ամեն ինչ, բացի մեզնից, ինձից ու քեզնից:
Սա հստակ ախտորոշում է, որի դեղատոմսը մեկն է. գտնել համարձակություն նայել հայելու մեջ, գտնել սեփական սխալն ու մեղքը սեփական անհաջողությունների ու ձախողումների մեջ, ընդունել այն ու աշխատել այլևս երբեք չկրկնել նույն սխալները, ստանձնել պարտավորություն աշխատել այդ սխալներն ուղղելու և դրանց հետևանքները վերացնելու համար:
Կարճ ասած, մինչև ինչ-որ մեկին մեղադրելը պետք է հասկանալ՝ իսկ դու ամեն ինչ ճի՞շտ ես արել, հարգել ու պաշտպանե՞լ ես օրենքները, բարեխիղճ կերպով կատարե՞լ ես քո սոցիալական առաքելությունը, ազնի՞վ ես եղել պետության նկատմամբ, հավատարի՞մ ես եղել քո ընկերներին, բարեկամներին ու հարևաններին:


Եթե ազնվորեն պատասխանես այս հարցերին ու գտնես, որ՝ այո, ապա իրավունք կունենաս մեղադրել բոլորին ու ամեն ինչ:
Իսկ եթե ոչ, ապա փոփոխությունը սկսիր քեզնից. վերաիմաստավորիր անցյալդ, գնահատիր ներկադ ու մտածիր ապագայիդ մասին:

Դիտվել է՝ 8653

Մեկնաբանություններ