ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Թուրքերը կողքից նայում-հրճվում են»

«Թուրքերը կողքից նայում-հրճվում են»
08.06.2022 | 07:26

Նիկոլն ու իր տեսականին, Հայաստանի քաղաքացիներին սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների բաժանելուց հետո, հիմա էլ կրկին բաժանեցին երկու մասի․
Հայաստանի արևելյան և արևմտյան սահմաններից անդին ապրող «իսաններ» և Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում բնակվող իսկական հայ ազգ:

Դրանով իսկ հնարավոր դարձավ առճակատումն ու բախումն այդ հատվածների միջև։
Եվ արդեն իրոք․ թուրքերը կողքից նայում ու հրճվում են, նույնիսկ՝ ձեռ առնում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 8708

Մեկնաբանություններ