ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Made in Turkey

Made in Turkey
21.05.2022 | 11:40

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին չորս՝ 2018-2022 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

(կամ՝ «ԵՐԿգույն» Հայաստան)

Մինչև 2018-ը Հայաստանում ամեն ինչ կոռումպացված էր, քայքայված, լարից ընկած ջութակի նման ֆալշ:
Սև էին ամենքն ու ամեն բան:
Բայց և ո՛չ մեկը, մինչ «բոլոր ժամանակների ու ժողովուրդների հայհոյաբանության հոր» ի հայտ գալը, չէր զգում-գիտակցում իր սևությունը:
Սև էին երկրի նախկին նախագահները, վարչապետերը, պաշտոնյաները:
Սև էին ազգային հերոսներն ու բանակի ճանաչված գեներալները:
Սև էին առաջատար գիտնականներն ու արվեստագետները:
Սև էին արցախցիներն ու, հատկապես, «դժգույն և գորշ» Շուշին:
Ինչպես պարզվեց հետագայում, սև էին անգամ հայոց «ջրերն» ու ձյունածածկ գագաթները:

Արդարության դեմ չմեղանչելու համար խոստովանենք, սակայն, որ երկրում սպիտակ «բաներ» էլ կային:
Սպիտակ էին, օրինակ, Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության MI6 (էմ-այ սիքս) ու Թուրքիայի (MIT) գաղտնի հետախուզական ծառայությունների բովով անցած կրկնակի գործակալները, Սորոսի «դոնոր»-ական «ասեղի վրա նստած» մշտական հաճախորդները, արևմտյան ինչ-ինչ կենտրոններում կասկածելի բովանդակությամբ սեմինարների մասնակցածները:
Սպիտակ էին նաև ԼԳԲՏ-ականները, բոլոր այլասերվածներն ու թմրամոլները, տգետները, զանազան ու այլազան գործ տվողները:

Հայաստանում, սակայն ոչ ոք (հատուկ գործակալներից բացի) չէր կռահում, որ հայ հանրությունը ներկայացնող պալիտրան երկգույն է, բաղկացած սևերից ու սպիտակներից:

Ժամանակներ հետո պետք է նաև մանրամասնեին՝ հայոց երկրում հասարակությունը բաժանվում է սաշիկների ու չունևորների: Ընդ որում, բոլոր չունևորները ձգտում են սաշիկներ դառնալ, բայց սաշիկները չեն ուզում դառնալ չունևորներ:

Երբեմն-երբեմն որևէ փնթփնթացող Պողոս մոտենում էր մի այլ դժգոհ Պողոսի, թե.
- Չմիանա՞նք ու հեղափոխություն անենք, ազատենք երկիրը ռոբա-սերժական սաշիկներից:
- Չէ՛,- պատասխանում էր երկրորդ Պողոսը,- ոչ միայն աշխատանքս չեմ կարող թողնել, այլև պատրաստ չեմ նման քայլի: Զինված չեմ անհրաժեշտ «իզմ»-երով: Ա՛յ, երբ ի հայտ կգա իմ սրտի միակ առաջնորդը, այդ ժամանակ էլ «я скажу свое мужское слово»!
-Կներես,- ասում էր առաջարկություն անող Պողոսն ու շարունակում փնտրել իր նման մտածող այլ պողոսների, որպեսզի ձեռք-ձեռքի տան, տապալեն բոլոր «նախկին»-ներին ու դառնան Հայաստանի «հպարտ» քաղաքացիներ:

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
1. Ի՞նչ գույներից էր բաղկացած Հայաստանի հանրությունը ներկայացնող պալիտրան:
2. Ովքե՞ր էին «սպիտակները»:
3. Ե՞րբ էր պողոսն ասելու «свое мужское слово»:

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

(կամ՝ նախապատմություն)

Ապագա ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ՝
ա) նույն ինքը՝ ՀՈՂԱՏՈՒՆ, ըստ հայ հանրության ազգասեր հատվածի,
բ) նույն ինքը՝ ՑԵՂԱՍՊԱՆԸ, ըստ Եռաբլուրում ամփոփվածների հարազատների ու բոլոր հայրենասերների,
գ) նույն ինքը՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՍԸ, ըստ ՀՀ առաջին նախագահի,
դ) նույն ինքը՝ Բարոյական Օրենքներից Զուրկը, ըստ սյունեցիների ու սփյուռքահայության, հատկապես նիդերլանդաբնակների,
որոշեց կյանքի կոչել մանկության վարդագույն երազանքը, որը հետագայում ճանապարհ էր հարթելու դեպի «դը՜մփ-դը՜մփ, հու՜ու՜ու՜»-երից և այլ վայրի բառաչ-ոռնոցներից հունցված ու ստի, աճպարարության, դավաճանության, մարդատյացության, բանսարկության և այլ արգահատելի «ություն»-ների հենքի վրա կառուցված «Օլիմպոս»:
2015-ի մայիսի 30-ին կայացած հիմնադիր ժողովով հայ հանրությանը, ավելի ստույգ՝ իրական տերերին, ազդարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» (այսուհետ՝ ՔՊ) կուսակցության ծնունդը:

Երկա՜ր-բարակ կանոնադրություն-ուղեցույցն «ավետում» էր.

1. ստեղծվել են «հանուն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության ամրությունն ու հայ ժողովրդի խաղաղ արարումը իր հայրենիքում, ապահովելու համար սոցիալական արդարությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հիմք ընդունելով կուսակցության ծրագրում առաջադրված նպատակները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»:

2. Կուսակցության խորհրդանիշն է՝ ձեռքսեղմում, որի մանրակրկիտ մեկնաբանությունը նպատակ էր հետապնդում թրթռացնելու հանրության հայրենասիրական լարերը. «Ձեռքսեղմման պատկերի ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին»:

Թե ինչ էր ՔՊ հապավումն ու ինչի էր նմանվում նրա «Ձեռքսեղմում» խորհրդանիշը, ըստ «օդում կախված լուրերի» (ինչը հաստատում էր նաև բամբասանքի ժանրի մե՜ծ սիրահար համացանցը).

ա) ՔՊ-ի «նախահայրը» 1999-ի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայում ընդունված Համերաշխության Քաղաքացիական Պայմանագիրն է (ՊԱԿՍ՝ Pacte civil de solidarité PACS):
Որը 2006-ի հունիսի 23-ի ռեֆորմով (նույն՝ 2006-ի դեկտեմբերի 23-ի «փառահեղ» լրացումներով հանդերձ) Ֆրանսիայում ուժի մեջ մտավ 2007-ի հունվարի 1-ից և, ինչպես ընդունված է ասել՝ ամբողջ «խորքով ու երկայնքով» իր «բարձր հովանու տակ» առավ հասարակության «սերուցքի»՝ միասեռականների ու ԼԳԲՏ-ական մյուս շեղվածների ընդլայնված և օրենքով հաստատագրված իրավունքները:

բ) ՔՊ-ի խորհրդանի՜ի՜ի՜շը… Ինչպես ասում են՝ քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում:

Թուրքիայի առևտրի նախարարության հաստատած հատուկ լոգոն՝ «Yerli Üretim» (իմա՝ «Տեղական արտադրանք») մակագրությամբ, որը փակցվում է բացառապես թուրքական ապրանքների վրա, զարմանալիորեն (զարմանալիորե՞ն որ) ՔՊԿ-ի նույն՝ «Ձեռքսեղմում» խորհրդանիշն է:

Թուրքիայի հայաստանյան այս «ԱՐՏԱԴՐԱՆՔ»-ի հետագա քայլերն ու գործողությունները բացահայտելու էին ՔՊ-ի ճակատի բիբլիական Արարատով քողարկված դաջվածքը՝ «Yerli Üretim», ինչն ավետում էր՝ «Made in Turkey»:

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
1. Ի՞նչ անուններ ուներ ապագա Կապիտուլյանտը:
2. Ո՞վ էր ՔՊ-ի «նախահայրը»:
3. Ի՞նչ էր դաջված Թուրքիայի հայաստանյան արտադրանքի ճակատին:

(շարունակելի)


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ


Ծաղրանկարը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)

Դիտվել է՝ 29191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ