Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

ՊՆ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ

ՊՆ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
22.02.2021 | 21:38

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ: Նախարարը դեսպանին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:

Դիտվել է՝ 10927

Մեկնաբանություններ