Օզտյուրք Օրանը՝ իսլամական Vakif Katilim բանկի նախագահը և VisCoran Ilac Sanayii դեղագործական ընկերության նախագահը, համաձայնագիր է ստորագրել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ Թուրքիայում ռուսական պատվաստանյութ արտադրելու վերաբերյալ: Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հաստատել է համաձայնագրի ստորագրումը թուրքական ընկերության հետ, բայց հրաժարվել է ասել՝ որ:
Օրանը, որ Էրդողանի զինակիցն է նրա նախագահության առաջին օրից, հաղորդել է Bloomberg-ին, որ VisCoran и РФПИ ստորագրել են համաձայնագիրը 2020-ի օգոստոսի 16-ին, այսինքն շատ ավելի վաղ, քան կլինիկական փորձարկումները հաստատել են, որ «Спутник V»-ի արդյունավետությունը 90 տոկոս է: Օրանի խոսքով՝ VisCoran մասնավոր ընկերությունը չունի «Спутника V»-ի զանգվածային արտադրության հզորություն և աշխատանքի հիմնական մասը կփոխանցվի թուրքական մեկ այլ ընկերության, որ այդ տեխնիկական հնարավորություններն ունի: Օրանն ու Դմիտրիևը հրաժարվել են հաղորդել արտադրության սկզբի օրը:
Պատվաստանյութի համատեղ արտադրության բանակցությունները սկսվել են, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ հարցը բարձրացրել է Էրդողանի հետ զրույցում, որի մասին դեկտեմբերին հաղորդել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջին տարիներին Պուտինն ու Էրդողանը սերտ ռազմական ու առևտրական հարաբերություններ են հաստատել, որ տագնապներ է հարուցում Արևմուտքում Թուրքիայի վաղեմի դաշնակիցների շրջանում, նրանց հուզում է, որ Անկարան չափազանց սերտ է գործակցում Մոսկվայի հետ: Ռուսաստանից С-400 ՀՕՊ համակարգեր գնելու Անկարայի որոշումը պատճառ դարձավ ԱՄՆ պատժամիջոցների և դադարեցրեց F-35 կործանիչների համատեղ արտադրությունը թուրքական զինված ուժերի համար:
Դմիտրիևը հերքեց ենթադրությունը, որ «Спутнику V»-ի գործարքի ու քաղաքականություն միջև կապ կա: Նրա խոսքով՝ թուրքական ընկերությունների համար բնական է հետաքրքրությունը՝ ստանալու «աշխարհի լավագույն պատվաստանյութը»: Օրանի խոսքով՝ Թուրքիան կարող է արտադրել ավելի շատ դոզաներ, քան պետք է իր 83 միլիոն բնակիչների և 5 միլիոն փախստականների համար, որ հիմա իր տարածքում են: Դա թույլ է տալիս ավելցուկն արտահանել: Թուրքիան Չինաստանի հետ համաձայնագիր է ստորագրել մինչև մարտի վերջը 50 միլիոն դոզա Sinovac Biotech ընկերության CoronaVac պատվաստանյութ արտադրելու համար: Թուրքիան բանակցում է նաև ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech պատվաստանյութի 4,5 միլիոն դոզա արտադրելու համար: Բացի այդ՝ Թուրքիան հիմա փորձարկում է սեփական մի քանի պատվաստանյութեր:
Ֆիրատ Կոզոկ, Ստեպան Կրավչենկո, Bloomberg (ԱՄՆ)
Հ.Գ. Բոլոր ասպարեզներում Անկարան կնքում է համատեղ արտադրություն սկսելու պայմանագրեր, որ տնտեսությունը զարգացնելու հնարավորություն են տալիս: Այնուամենայնիվ, զարմանալի է բոլոր հնարավոր պատվաստանյութերը ձեռք բերելու ու սեփականը ևս արտադրելու մարտավարությունը: Փաստացի՝ Անկարան կորոնավարակը դարձրել է շահույթի աղբյուր ու քաղաքականություն վարելու միջոց:
Դեկտեմբերին Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը, Չինաստանի հետ համատեղ արտադրություն ստեղծելը հենց այդ շարքից են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ