Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Լուկաշենկոն լիովին կորցրել է իրականության զգացումը

Լուկաշենկոն լիովին կորցրել է իրականության զգացումը
26.09.2020 | 11:54

Լուկաշենկոն ստանձնեց պաշտոնը իբրև քրեական հեղինակություն: Դա ցույց է տալիս, որ նա ինքն էլ չի հավատում իր սեփական ստին՝ գրում է Ֆրանկ Հերոլդը Der Tagesspiegel-ում: Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնեց պաշտոնը իրեն հավատարիմ մարդկանց նեղ շրջանակում: Առանց սովորական աղմուկի: Գործողության վայրը շրջափակված էր ծանր զինված մարդկանցով: Հերմետիկ փակ միջոցառումը հիշեցնում էր մաֆիայի նոր հոր երդում ՙընտանիքին՚: Եվ ցույց տվեց, որ Լուկաշենկոն նույնպես այլևս չի հավատում սեփական ստին, որ նախագահ է ընտրվել 80% ձայներով: Լուկաշենկոն կորցրել է բոլոր օրինական հիմքերը իրեն Բելառուսի ղեկավար համարելու: Նա կեղծել է քվեարկության արդյունքները, որը կասկածի տակ դնելն իրենից բացի, համենայն դեպս պաշտոնապես, հնարավոր է համարում միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Անգամ նա նախընտրում է ազատվել Լուկաշենկոյից: Բայց ոչ հեղափոխության օգնությամբ, որ արդեն համարյա 2 ամիս արագացնում է վաղուց հասունացած փոփոխությունները Բելառուսում: Լուկաշենկոն հեղափոխությունը համարում է ավարտված: Եթե պահանջվում էր վերջին ապացույց, որ ավտոկրատը կորցնում է իրականության որևէ ընկալում, նրա պաշտոնակալությունը դա ցույց տվեց:
Ֆրանկ Հերոլդ, Tagesspiegel


Հ.Գ. Եվ ինչու՞ է Եվրոպան անընդհատ անդրադառնում Բելառուսի նախագահին՝ ի՞նչ է դա փոխում իրենց կյանքում: Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին պահում են ոչ թե Պուտինն ու իր ուժայինները, այլ՝ նախագահի թեկնածուի բացակայությունը: Եթե նույնիսկ նա համաձայնի նոր ընտրությունների, որ իր պարագայում քաղաքական ինքնասպանություն է, ո՞վ է դառնալու Բելառուսի նախագահը և ի՞նչ ճանապարհով է տանելու երկիրը: Բնականաբար՝ Կրեմլը թույլ չի տա երկրորդ Ուկրաինա, իսկ Ալեքսանդր Գրիգորևիչը իր ներկա վիճակում շատ էլ ձեռնտու է Մոսկվային, ուստի Բատկան ևս 5 տարի կկառավարի Բելառուսը՝ հույս ունենալով, որ Արևմուտքը շուտով կմոռանա իրեն ու իր 80%անոց ընտրությունները: Բելառուսի համար դա կլինի կորած ժամանակ, եթե այս ընթացքում երկրում չձևավորվի արտաքին խաղացողներից անկախ ու ինքնուրույն ընդդիմություն, որի հաջողությունը հաջորդ ընտրություններում կամ արտահերթ ընտրություններում ոչ ոք չի երաշխավորելու՝ իրենցից բացի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ