«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մոսկվայի հետ հարաբերությունների՝ Մակրոնի անարդյունք վերբեռնումը

Մոսկվայի հետ հարաբերությունների՝ Մակրոնի անարդյունք վերբեռնումը
25.06.2020 | 08:34

Մոսկվայի հետ շփումներում, հավանաբար, ինչ-որ անհարթություն կա: Հակառակ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության, Էմանուել Մակրոնն այդպես էլ չստացավ հունիսի 24-ին, Մոսկվայում Հիտլերի նկատմամբ հաղթանակի 75-ամյակին նվիրված ռազմական շքերթին մասնակցելու պաշտոնական հրավեր:

«Դա նախագահին կազատի տատանվելուց, այլապես, կամ պետք է հրավերից հրաժարվեր, կամ ռիսկի դիմեր, գնար ու միջնորդ ծառայեր Կրեմլի համար միջազգային ասպարեզում» մեկնաբանել է մի դիվանագետ: Էմանուել Մակրոնի՝ Բարաք Օբամայի օրիինակով, ռուսական վերբեռնումը, նույնիսկ դիվանագիտական լեզվով՝ տվեց անորոշ արդյունքներ՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: Ի գիտություն ընդունելով Ռուսաստանի տպավորիչ վերադարձը միջազգային ասպարեզ՝ Մակրոնը հասկացավ՝ ինչքան դժվար է առաջ շարժվել ճգնաժամերի կարգավորման մեջ, հատկապես Մերձավոր Արևելքում (Սիրիա, Լիբիա, Իրան)՝ առանց Մոսկվայի մասնակցության: Նա գիտակցեց, որ անիմաստ է կշռադատել եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին՝ հաշվի չառնելով Ռուսաստանին: Բարձրաստիճան եվրոպացի մի դիվանագետ է ասել. «Միջազգային ասպարեզում հաստատվել հնարավոր է միայն ալյանսներ ստեղծելով: Եթե մենք ցանկանում ենք մեզ համարել տերություն, պետք է խոսենք բոլորի հետ: Եթե մենք չխոսենք նրանց հետ, ովքեր մեզ հետ համաձայն չեն, այսինքն մոլորակի 3/4ի հետ, կմնանք լիակատար մենության մեջ»: Գտնելու համար մերձեցման թեմաներ, ընդհանուր շահեր ու վաղեմի հարաբերություններ, որ կապում են Ֆրանսիային ու Ռուսաստանին, Մակրոնը գնաց որոշ զիջումների: Նա պայքարեց Եվրոպայի Խուրհուրդ Ռուսաստանի վերադարձի համար: Բայց նա գտնում է, որ «վստահության պահանջկոտ ու հավակնոտ երկխոսությունը» պետք է կայանա առանց «միամտության կամ փոխզիջումների»: Նա չզիջեց իր սկզբունքները Ուկրաինայի ու Ղրիմի հարցում՝ ի հակակշիռ Թրամփի հայտարարելով, որ G8-ը չի կարող փոփոխել՝ առանց այդ հարցի նախնական լուծման: Ռազմական հստակությունը ևս Արևելյան Եվրոպայում կասկածի տակ չի դրվում՝ Ֆրանսիան Էստոնիա ուղարկեց 300 զինվոր ՆԱՏՕ-ի շրջանակներում:


Առաջին արդյունքներն ամփոփելով՝ Մոսկվայի հետ մերձեցման արդյունքները գրեթե աննշան են: Սիրիայում Վլադիմիր Պուտինը չցանկացավ կամ չկարողացավ ազդել Բաշար Ասադի վրա: Կրեմլին չհաջողվեց զսպել իրանական ազդեցությունը Սիրիայում: Նա չօգնեց փրկել Իրանի միջուկային համաձայնագիրը, JCPOA-ն: Անկասկած, ամենամեծ հիասթափությունը կապված է Ուկրաինայի հետ: Խաղաղ գործընթացի միջնորդներ Փարիզն ու Բեռլինը հույսեր էին կապում Կիևում Վլադիմիր Զելենսկու իշխանության գալու հետ, որ ցանկանում էր վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ: Բայց Կրեմլը չցանկացավ զիջել 2014-ի իր ռազմավարից ոչինչ: «Ռուսաստանի հետ մերձեցումը քիչ ինչ տվեց, բայց 2020-ին դա ավելի դժվար կլիներ, քան 2019-ին էր, որովհետև ենթատեքստն ավելի է բարդացել»՝ բացատրում է Տատյանա Կաստուևա-Ժանը՝ Ռուսաստանի ու ԱՊՀ-ի կենտրոնի տնօրենը Միջազգային հարաբերությունների IFRI ինստիտուտում: Վլադիմիր Պուտինի սահմանադրական բարեփոխումը, որ նրան հնարավորություն է տալիս թեկնածությունն առաջադրել մինչև 2036-ը, ֆրանսիական դիվանագիտությանը դժվար վիճակում դրեց: Ժողովրդավարության նույնիսկ տպավորություն չի ստեղծվում: Բացահայտվում է Ռուսաստանի իսկական էությունը: Ֆրանսիայի համար դժվար է աշխատել երկրի հետ, որ նույնիսկ ժողովրդավար չի ձևանում:
Մոնտենի ինստիտուտի համար Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը նվիրված երկտողում նախկին դեսպան Միշել Դյուկլոն ասում է, որ կորոնավիրուսը դրդում է «բաց պահել Ռուսաստանի հետ երկխոսության ալիքները», բայց պետք է «չմեծացնել երկխոսության օպտիկական պատրանքը հավաստիության տեսակետից (կա փոքր հավանականություն, որ ներկա ղեկավարություննը կփոխի իր վերաբերմունքը միջազգային հարցերին) և կրակին յուղ չլցնել վիճելի հարցերում եվրոպացի գործընկերների հետ:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերություններում խոչընդոտ է և Թուրքիան: Փարիզն այդպես էլ չի կողմնորոշվում՝ ինչպիսին են ռուս-թուրքական հարաբերությունները, եթե դաշնակիցներ են, ինչու՞ են միմյանց դեմ կռվում Սիրիայում ու Լիբիայում, եթե միմյանց դեմ են կռվում, ինչպե՞ս են համագործակցում այլ հարցերում: Ֆրանսիան պահանջում է Եվրամիությունում քննարկումներ սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների շուրջ: «Մեր համոզմամբ, ծայրահեղ կարևոր է, որ ԵՄ-ն շատ արագ անցնի բովանդակային քննարկումների՝ առանց տաբուների և ապագա հարաբերությունների շուրջ միամիտ հեռանկարների։ Մենք պետք է ամենավճռական կերպով պաշտպանենք միության շահերը», - Սենատում հայտարարել է ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ սկանդալային որակելով Լիբիայի ափին անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպը։


Հունիսի 18-ին թուրքական ռազմանավը չէր ենթարկվել ուղեբեռը ստուգելու՝ ֆրանսիական ռազմանավի պահանջին, որ տեղում ծառայություն էր իրականացնում ՆԱՏՕ-ի առաքելության տակ։ Թուրքական կողմը թիրախավորել էր ֆրանսիական նավը, որ Փարիզում գնահատել են «բացառապես թշնամական ու ագրեսիվ գործողություն»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ