«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Չինաստանին այլևս պետք չէ ամերիկյան GPS-ը

Չինաստանին այլևս պետք չէ ամերիկյան GPS-ը
24.06.2020 | 14:08

Հաջողությամբ ուղեծիր դուրս բերելով «Բայդոու-3» տեղորոշման համակարգի վերջին՝ 35-րդ արբանյակը, Չինաստանը ևս մեկ քայլ արեց դեպի տիեզերական տերության կարգավիճակ: «Բայդոու-3» համակարգը խոր ծածկույթով, 10 միլիարդ դոլար գնով, Չինաստանին թույլ կտա այլևս կախում չունենալ ամերիկյան տեղորոշիչ GPS (Global Positioning System) համակարգից: Արբանյակի արձակումը ծրագրված էր անցյալ շաբաթ, բայց տանող հրթիռի տեխնիկական անսարքության պատճառով հետաձգվեց: Երեքշաբթի առավոտյան Սիչուան նահանգի Սիչան տիեզերակայանից արբանյակը ուղեծիր դուրս բերեց Չանժեն -3B հրթիռը: Տեղորոշման համակարգի վերջին արբանյակի հեռարձակումը Պեկինի ու Վաշինգտոնի աճող լարվածության համապատկերում է՝ կորոնավիրուսի, առևտրային վեճերի ու Հոնկոնգի պատճառով:
Չինական Beidou Navigation Satellite System (BDS) երրորդ վարկածը ստեղծում է այլըտնրանք ռուսական ГЛОНАСС համակարգին, եվրոպական Galileo-ին և ամերիկյան GPS-ին: Մինչև 2035-ը Պեկինը ծրագրում է ուղեծիր դուր բերել ավելի մատչելի և ինտեգրված տեղորոշման համակարգ, որի միջուկը դառնալու է BDS-ը: «Բեյդոուի» առաջին վարկածը՝ «Մեծ շերեփը» շահագործումից հանվեց 2012-ին: Վերջին 20 տարիներին չինական տիեզերական ծրագիրը սրընթաց զարգանում է: Պեկինը նշանակալից միջոցներ է հատկացնում բարձր տեխնոլոգիաներին: 2003-ին Չինաստանը դարձավ աշխարհի երրորդ պետությունը, որ տիեզերագնացներով սեփական տիեզերանավ ուղարկեց տիեզերք: Այդ ժամանակից ՉԺՀ-ն ուղեծրում փորձարարական կայան է կառուցել և երկու լուսնագնաց է ուղարկել Լուսին: Ակնկալվում է, որ հաջորդ փուլում ուղեծրում կգործի կայան մշտական անձնակազմով, կթռչեն Լուսին և մարսագնաց կուղարկվի Մարս: Եթե այս ամենը ստացվի, Չինաստանը կդառնա ԱՄՆ-ի լուրջ մրցակից տիեզերքի ուսումնասիրման մեջ:
BBC


Հ.Գ. Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները սրվել են Թրամփի նախագահության սկզբից, Դոնալդ Թրամփը քանիցս քննադատել է Պեկինին կորոնավիրուսի համաճարակի տարածումը չկանխելու պատճառով: Ի պատասխան Հոնկոնգի անվտանգության Պեկինի նոր օրենքի՝ Թրամփը մայիսին հայտարարեց, որ մտադիր է վերացնել Հոնկոնգի առևտրի հատուկ կարգավիճակը, Լոնդոնը խոստացավ քաղաքացիություն տալ հոնկոնգցիներին: Իր ներդրումն ունեցավ և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը, որ իր գրքում պնդում է, թե Թրամփը Սի Ձինպինից խնդրել է աջակցել իր վերընտրությանը:
Տեղորոշման սեփական համակարգը Չինաստանին անկախություն է բերում տիեզերքում և հաստատում է, որ տիեզերական մրցավազքում առաջ է անցել Ռուսաստանից, համենայն դեպս ռուսների ծրագրում ոչ Լուսինը, ոչ Մարսը, ոչ որևէ այլ մոլորակ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 17289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ