«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ռուսաստանի հաղթանակները

Ռուսաստանի հաղթանակները
22.06.2020 | 09:04

Չնայած բարձր թվերին՝ Կրեմլը հայտարարում է կորոնավիրուսի պանդեմիային հաղթելու մասին: Պուտինը միանշանակ «այո» է ուզում Սահմանադրության վիճահարույց փոփոխություններին՝ գրում է Իննա Հարտվիխը Die Tageszeitung-ում: Հպարտությունը կրում են կրծքին՝ այդպես էր սովետական ժամանակներում: Կրծքանշան հոկտեմբերիկներին, տարբերանշաններ աշխատանքի հերոսներին, մեդալներ հայրենիքի պաշտպաններին: Ձեռքբերումի ցուցադրության ձգտումը, ինչ-որ խմբի պատկանելության ընդգծումը Պուտինի Ռուսաստանում էլ արտահայտվում է կրծքանշաններով ու ժապավեններով:

«Մենք հաղթել ենք կորոնավիրուսին»՝ գրված է նշանների վրա, որ բաժանվում էին հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը: Կրծքանշանը փակցնում էին և նրանց կրծքին, որ հիվանդանոցից դուրս էին գրվել Sars-CoV-2-ով վարակվելուց հետո: «Դա մեր հերթական ընդհանուր հաղթանակն է»՝ ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, երբ մի ժամում հանեց համարյա բոլոր սահմանափակումները: Ռուսաստանում ամեն օր վարակվում է 9000 մարդ, Մոկվայում՝ 2 000: Դա ցինիզմի հաղթանակն է: Հիվանդության դեմ պայքարն առաջին տեղում չէ: Բոլոր մակարդակներում թվերը կեղծվում են, վիճակագրությունը թվում է այնքան աբսուրդ, որ հավատալ չի կարելի: Ոչ ոք հաստատ չգիտի՝ ինչպիսին է վտանգավոր հարուցիչի տարածումը երկրում: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս վիճակագրության մեջ չներառել ասիմպտոմ դեպքերը: Ստեղծվում է տպավորություն, կարծես խսիստ սահմանափակումների հետ անհետացավ և վիրուսը: «Անհրաժեշտ է առաջվա պես պահպանել զգուշությունը»՝ ասում է Մոսկվայի քաղաքապետը, բայց նրան հազիվ թե ինչ-որ մեկն այլևս լսում է: Սահմանափակումների երրորդ շաբաթում մոսկվացիները արդեն ավելի քիչ էին կանոններին հետևում: Քանի որ պետության նկատմամբ չկա վստահություն, ռուսաստանցիները իրենց թույլ են տալիս չարձագանքել պետության հրահանգներին: Միայն մահակի վախը՝ բարձր տուգանքներն էին ստիպում պահպանել Սոբյանինի սահմանափակումները: Հենց ոստիկանները դադարեցրին վերահսկողությունը, մարդիկ լցվեցին փողոցները: Սոբյանինը համակերպվեց իրավիճակին, առավելևս որ ենթարկվում էր նաև համակարգի ճնշմանը: Չափազանց հաճախ ու նույնիսկ բացահայտ էր նա հակասում Պուտինի ցանկություններին: Քաղաքապետը հանձնեց դիրքերը: Սոբյանինի կոշտ սահմանափակումները, որ անմիջապես ազդեցին նախագահի վարկանիշի վրա, վաղուց հոգնեցրել են Պուտինին: Երբ վիճակագրությունը հաղորդեց նոր վարակվածների առավելագույն թվի մասին, Պուտինը բեկանեց «ոչաշխատանքային շաբաթները», որ ինքն էր հայտարարել փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող ձեռնարկությունների հաշվին: Երբ մահերի առավելագույն թիվ գրանցվեց, Պուտինը հայտարարեց հետաձգված ռազմական շքերթի նոր օրը: Համաճարակաբանական վիճա՞կը: «Դրական դինամիկա» և «կայուն իրավիճակ»՝ այսպես են հնչում պատասխանները: Այս հակասությունները անորոշություն են ծնում՝ ավելի է ընկնում ղեկավարության նկատմամբ վստահության մակարդակը: Կրեմլի տրամաբանությամբ՝ քարոզչական ակցիոնիզմը հապճեպ հանված սահմանափակումների հետ ժամանակին էր: Խաղասեղանին Պուտինի իշխանության պահպանությունն է: Միայն դա վճռական նշանակություն ունի «սահմանափակումների փուլային հանման համար»: Նոր վարակվածների թվի թեթևակի իջեցման և կարանտինի տնտեսական հետևանքների շոկի միջև Կրեմլը ցանկանում է ստանալ բարձր «այո» Սահմանադրության փոփոխությունների օգտին, որոնց շնորհիվ Պուտինը ընթացիկ նախագահական ժամկետի ավարտից հետո կարող է մնալ Կրեմլում: Նախագահին պետք չէ ժողովրդի հանրաքվեով արտահայտված կարծիքը, որ իրավական տեսակետից պարտավորեցնող չէ: Բայց նա ցանկանում է, որ առաջվա պես պահպանվեն ժողովրդավարության իր պատկերացումները: Պետք է տոնել մեծ հաղթանակը՝ ներառյալ, իբր, վիրուսի նկատմամբ:
Իննա Հարտվիխ, Tageszeitung


Հ.Գ. ՌԴ նախագահ, արդեն 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահող Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել: Պետական հեռուսատեսությանը հարցազրույցում նա պնդել է` կմտածի, երբ սահմանադրական փոփոխությունները հավանության արժանան հուլիսի 1-ի հանրաքվեում: Այդ փոփոխություններից մեկը առաջարկում է զրոյացնել նախագահության նախորդ ժամկետները, որից հետո Վլադիմիր Պուտինը կարող է 2024-ին կրկին առաջադրվել և Կրեմլում մնալ մինչև 2036-ը: «Ես ինքս դեռ ոչինչ չեմ որոշել, բայց և չեմ բացառում առաջադրումս, եթե այդ դրույթը հաստատվի», - ասել է Պուտինը: Իսկ մի ժամանակ բացառում էր, որ մինչև 70 տարեկանը մնալու է Կրեմլում:
Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումներով՝ ռուսաստանցիների կեսից ավելին վստահ է, որ առաջիկա հանրաքվեն ուղեկցվելու է ընտրակեղծիքներով: Բայց ռուսները Պուտինին կասեն «այո», ու նա 2024-ին նորից կառաջադրվի, հետոն հետո կերևա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ