«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Առանց ընդ­դի­մու­թ­յան ու­ժեղ իշ­խա­նու­թ­յուն չի լի­նում

Առանց ընդ­դի­մու­թ­յան ու­ժեղ իշ­խա­նու­թ­յուն չի լի­նում
16.06.2020 | 00:39
Այն իշ­խա­նու­թյու­նը, ո­րը չի գի­տակ­ցում, որ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հա­ջող և եր­կիրն ա­ռաջ տա­նե­լու կարևոր նա­խա­պայ­ման­նե­րից մեկն էլ ընդ­դի­մու­թյուն ու­նե­նալն է, սե­փա­կան գե­րեզ­մա­նա­փոսն է փո­րում։ Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ի­շա­նու­թյու­նը ոչ միայն ընդ­դի­մու­թյուն չի հան­դուր­ժում, այլև բո­լոր հնա­րա­վոր ձևե­րով իր ճա­նա­պար­հից հե­ռաց­նում է նրանց։ Նա­խօ­րեին ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րի տան խու­զար­կու­թյու­նը ընդ­դի­մա­խո­սի ոչն­չաց­ման Փա­շի­նյա­նի ա­մե­նա­նա­խընտ­րած տար­բե­րակ­նե­րից մեկն է՝ քրեա­կան գործ հա­րու­ցել ու միան­գա­մից փա­կել հա­կաիշ­խա­նա­կան ողջ քն­նար­կու­մը։ Չենք քն­նար­կում, թե ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում ով է սխալ, ով ճիշտ, բայց ակն­հայտ է, որ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հետ ա­մեն ինչ հրա­շա­լի կլի­ներ, ե­թե նա ըն­դա­մե­նը մեկ շա­բաթ ա­ռաջ իշ­խա­նա­փո­խու­թյան հարց մեջ­տեղ չբե­րեր։ Մյուս ընդ­դի­մա­խոս­նե­րի հան­դեպ վե­րա­բեր­մունքն էլ եր­կու տա­րի դար­ձել է իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման շար­ժիչ ու­ժը. «թա­լան­չի նախ­կին­ներ», «բա­ցիլ­ներ», «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­ներ», ո­րոնք միշտ խան­գա­րում են, որ իշ­խա­նու­թյու­նը եր­կի­րը զար­գաց­նի։
Սա­կայն այս հա­մա­տա­րած ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ընդ­դի­մա­խոս­նե­րի հան­դեպ Նի­կոլ Փա­շի­նյա­նին զր­կեց ա­մե­նա­կարևոր քա­ղա­քա­կան կռ­վա­նից՝ հա­կակ­շիռ­ներ չու­նե­նա­լուց, ին­չը եր­կի­րը զար­գաց­նե­լու կարևոր գոր­ծոն­նե­րից է։ Իշ­խա­նու­թյունն իր թի­կուն­քում միշտ պի­տի զգա ընդ­դի­մու­թյան զս­պող, սթա­փեց­նող շուն­չը։ Է­լի կա­րող էր նախ­կին­նե­րի հետ պայ­քա­րել, քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցել, բայց դա էլ խե­լամ­տու­թյան սահ­ման ու­նի։ Չի կա­րող ա­ռողջ քն­նա­դա­տու­թյու­նը քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման, պի­տա­կա­վո­րում­նե­րի և ողջ իշ­խա­նու­թյամբ մեկ ու­ժի վրա հար­ձակ­վե­լու պատ­ճառ լի­նել։ Իշ­խա­նու­թյու­նը պար­զա­պես չի կա­րող քն­նա­դա­տու­թյան հա­մար ընդ­դի­մա­խո­սի ըն­տա­նիք, անձ­նա­կան տա­րածք ներ­խու­ժել, ու դա հան­րու­թյան ա­ռաջ սփ­ռել։ Սա քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ, սա ան­բա­րո վար­քա­գիծ է, ինչն իշ­խա­նու­թյան հա­մար կրկ­նա­կի ան­թույ­լատ­րե­լի է։
Մինչ­դեռ ընդ­դի­մու­թյուն չու­նե­նալ ե­րա­զող իշ­խա­նու­թյու­նը ըն­կավ իր իսկ փո­րած հո­րը։ Որ­քան տար­բեր հնարք­նե­րով՝ սկ­սած հո­գե­բա­նա­կան ճն­շում­նե­րից, հա­մա­ցան­ցա­յին հայ­հո­յա­խա­ռը գրոհ­նե­րից, վեր­ջաց­րած քրեա­կան գոր­ծե­րով, ճն­շեց ընդ­դի­մա­խոս­նե­րին, վեր­ջին­ներս ա­վե­լի ու­ժե­ղա­ցան։ Ե­թե նախ­կի­նում մեր մտ­քի ծայ­րով էլ չէր անց­նի, որ այ­սօր­վա ընդ­դի­մա­դիր­նե­րից ո­մանց երբևէ ի­րար կող­քի կանգ­նած կա­րող ենք տես­նել, կամ հրա­պա­րա­կավ կա­րող են ի­րար սա­տա­րել, ա­պա այ­սօր նրանք ոչ միայն սա­տա­րում են ի­րար, այլև հա­մախ­մբ­ված են մեկ օ­րա­կար­գի շուրջ։ Եվ այս «ան­նա­խա­դե­պու­թյան» հե­ղի­նա­կը հենց Փա­շի­նյանն է, որն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով նպաս­տեց ընդ­դի­մա­դիր դաշ­տի լայն կոն­սեն­սու­սին։ Առն­վազն մեկ հար­ցի շուրջ՝ օր ա­ռաջ հե­ռաց­նել այս իշ­խա­նու­թյա­նը։
Թվում է, թե պա­րա­դոքս է, բայց այ­սօր Հա­յաս­տա­նում ընդ­դի­մու­թյունն ա­վե­լի ու­ժեղ է, քան իշ­խա­նու­թյու­նը։ Բո­լոր ա­ռում­նե­րով՝ գա­ղա­փա­րա­կան, ին­տե­լեկ­տուալ, մար­տա­վա­րա­կան, քա­ղա­քա­կան փոր­ձա­ռու­թյան։ Իշ­խա­նու­թյու­նը միայն վար­չա­կան, ի­րա­վա­կան, հար­կա­յին լծակ­ներ ու­նի, ո­րը եր­կար չի կա­րող գոր­ծի դնել։
Այն­պես որ, Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի մտա­ծեր ոչ թե ընդ­դի­մու­թյա­նը ճն­շե­լու, ոչն­չաց­նե­լու մա­սին, այլ նրա նե­րու­ժը ևս օգ­տա­գոր­ծե­լու, ե­թե ի­հար­կե, այս իշ­խա­նու­թյու­նը եր­կի­րը զար­գաց­նե­լու խն­դիր էր ընդ­հան­րա­պես դրել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ