«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

2010-ին կանխագուշակվել է 2020-ին ԱՄՆ-ի անկայունությունը

2010-ին կանխագուշակվել է 2020-ին ԱՄՆ-ի անկայունությունը
14.06.2020 | 11:30

Այս տարվա իրադարձությունները, գուցե, անսպասելի են շատ ամերիկացիների համար, բայց մի գիտնական կանխատեսել է ընթացիկ քաղաքական, տնտեսական ու սոցիալական անկայունությունը դեռ 10 տարի առաջ՝ գրում է Ստեյսի Լիբերատորեն Daily Mail-ում:

Կոնեկտիկուտի համալսարանի գիտնական Պիտեր Տուրչինը 2010-ին հոդված է հրապարակել, որ անկայունությունը պիկին կհասնի 2020-ին: Հիմա՝ 2020-ին, Տուրչինը վերանայել է իր աշխատանքը և համոզվել, որ իր թվարկած միտումները խորացել են 2010-ից հետո, երբ ԱՄՆ-ը հասել էր 1960-ականների ավարտին համարժեք մակարդակին: 2010-ին գրած «Քաղաքական անկայունությունը կարող է դառնալ առաջիկա տասնամյակների գործոններից մեկը» հոդվածում Տուրչինը նշում է, որ «մարդկային բարդ հասարակությունները ենթակա են պարբերական և կանխատեսելի քաղաքական անկայունության ալիքների»:

«ԱՄՆ-ում դիտարկվում է ստագնացիա կամ ռեալ եկամուտների նվազում, հարուստների ու աղքատների միջև խզման աճ, գիտական կոչումներով երիտասարդ շրջանավարտների չափազանց մեծ թիվ և պետական պարտքի մեծացում: Այս, թվում է, տարբերակված սոցիալական ցուցանիշները իրականում դինամիկ կապված են իրար,-պնդում է նա: - Նրանք բոլորը վերապրել են 1970-ականների շրջադարձային պահերը: Պատմականորեն այդ ցուցանիշները հիմնական ինդիկատորն են եղել սկսվող քաղաքական անկայունության»: Նա բացատրում է, որ անկայունության այս բոլոր տարրերը կամ միտումները ԱՄՆ-ում պատմականորեն պիկին են հասնում ամեն 50 տարին մեկ՝ 1870-ին, 1920-ին և 1970-ին: Այնուհանդերձ՝ Տուրչինը նշում է, որ թեպետ հորիզոնում ցնցումներ են երևում, պատմությունը վկայում է, որ հասարակությունն անցյալում գտել է ցնցումներից խուսափելու միջոցներ: Նա հիշեցնում է, որ հարկային դրույքներն առավել պրոգրեսիվ են դառնում, որ ձգտեն տնտեսական հավասարության և լուծեն պետական աճող պարտքի խնդիրը: Կարևոր է կրթության համակարգի սահմանափակումը, որ էկոնոմիկան չծանրաբեռնվի աշխատանք որոնող երիտասարդ շրջանավարտներով: «Գիտական կոչումներով երիտասարդների ավելցուկը անցյալում անկայունության գլխավոր պատճառներից մեկն էր»՝ ասում է Տուրչինը: Նա ԱՄՆ-ում վերջին ժամանակների իրադարձությունների ու 2010-ի կանխատեսումների մասին գրել է իր բլոգում: Իր կանխատեսումը նա հիմնավորում է քանակային մոդելով, որտեղ հավաքվում են անկայունության հիմնական կառուցվածքային գործոնները՝ տնտեսական աղքատացում, մրցակցություն էլիտայի ներսում և պետության աշխատունակություն: Հետո նա վերաձևակերպել է այդ գործոնները քաղաքական ստրեսների դասիչի (Political Stress Index), որ ցույց է տվել 2010-ից սկսած բարձրացող կորը: Տուրչինն ու նրա գործընկերը վերանայել են 2010-ին արված կանխատեսումը այս ամսվա սկզբին, որ համեմատեն ընթացիկ իրադարձությունների, բողոքների, անկարգությունների հետ ու պարզել են, որ համարյա բոլոր միտումները խորացել են 2010-ից հետո: Տվյալները վկայում են, որ ԱՄՆ-ում անայունության նման ալիք է եղել ու պիկին է հասել 1960-ականների վերջին: «Մենք եզրակացրինք, որ ցավոք, իմ 2010-ին արած կանխատեսումը ճիշտ է»՝ գրում է Տուրչինը:


Ի՞նչ է դա նշանակում բողոքների ու անկարգությունների ներկա ալիքի համար: Այդ դինամիկ գործընթացների բնույթն այնպիսին է, որ կարող է անկում ապրել կամ սրվել, հնարավոր է ցանկացած ելք: «Նույնիսկ եթե կայծը ընկել է վառելիքի մեջ, կարող է մարել, բայց կարող է և հրդեհ բռնկվել»՝ ընդգծել է նա:
Ստեյսի Լիբերատորե, Daily Mail


Հ.Գ. Ծովի տեղատվությունների ու մակընթացությունների օրենքով է ապրում և հասարակությունը, և այդ օրենքները ոչ միայն բնությանն են, որ պրոյեկտվում են հասարակության վրա, այլև՝ տիեզերքինը: 50 տարվա մեջ կուտակվում են բավականաչափ լիցքեր՝ պայթյունի համար, խնդիրը վառիչ կամ կրակմարիչ ունենալն է՝ նայած ո՞վ է ղեկավարում ու ու՞ր է գերադասում տանել հասարակությանը՝ դեպի կոորդինատների 00 կե՞տ, թե՞՝ զարգացում: ԱՄՆ-ը աշխարհի միակ երկիրը չէ, բոլոր երկրներն էլ անցնում են այդ ցիկլով, որոշ դեպքերում 50, որոշ դեպքերում 70 կամ 30 տարի: Խնդիրը ոչ թե ժամկետն է, այլ՝ երևույթը: Երևույթ, որ գործում է նաև Հայաստանում: Պարզապես մենք չունենք մեր Պիտեր Տուրչինը, որ դասիչներով հաշվարկի ու ժամկետներ նշի, առավելևս անվանի ու բնորոշի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ