Չէ, բայց երկոտանու ո՞ր տեսակը պետք է լինես, որպեսզի այսքան մարգինալացված, այսքան իզգոյացված կուսակցությանը կրկին քաշես այսպիսի անդունդը, փորձես հաստատել`սիրում է, չի սիրում, երեքնուկ ջան, երեքնուկ` «յա վսեխ բիլեյե, ի միլեյե»:
Ա՛յ տնաշեններ, մի անգամ ԲՀԿ խոսնակն ասաց` հերիք էր, էլի:
Ձեզ թվում է, թե սաղ դոդ ե՞ն, չեն հասկանո՞ւմ, որ չորս օրինակից, այդ թվում և Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակով ասում եք` ընդդիմություն չենք ու չենք, փողոցային չենք ու չենք, աղոթած չենք ու չենք:
Ներեցեք, Գագիկ Ծառուկյանը գիտի՞, որ ինքը ընդդիմություն չԷ: Չեք ասի՞ իմանանք: Ինքն էլ մեզ հետ:
Կամ կարող է՞ իր քունն է տանում: Գուցե սովա՞ծ է: Երեկ էն ժողովուրդն էն ո՜նց տարավ, էն ո՜նց տարավ սաղ հացը:
Լավ, այ մարդ, ինչի եք ձեր սեփական ձեռով ձեր կուսակցությունը ըսենց քյարթ դանակով մորթում:
Ախր առանց էն էլ լուրջ չէինք վերաբերվում էդ կուսակցությանը:
Էդ ձեր ղեկավարը երեկ ում հասնում պաչում էր, ում հասնում... ողջագուրվում էր` եկեղեցու շեմին, «Փարավոնում»... Թ՞ե մի ուրիշ հիվանդություն էլ ունենք՝ եկեղեցու դռանը պաչող-հանդուրժող եք, «Փարավոնում»` այլընտրանք, քուչումը` ընդդիմադիր:
Անտառիցն ա, ժողովուրդ, հաստատ անտառիցն ա:
Էդ որ ընդդիմադիր չեք, ո՞վ է ձեզ ասել, որ չեք: Սեդրակիչը՞: Թե՞ Արգամիչը:
Խի՞: Բատկայի այցը էն ազդեցւթյունը չունեցավ Սերժի վրա` նրանց համար:
Սերժը կուլտուրական հասկացրել ա՞ Բատյոկին, թե «բրատան», մենք մեր գործերից գլուխ կհանենք, դու գնա տուն: Թե՞ Բատկային թվացել ա` Գագոն իսկապես թագավոր ա, եկել, տեսել ա` իրեն տրակտորներ ա պարտք ու էնքան էլ «թագավոր» չի, ասել ա.
-«Էքսքյուզ մի», Գագո ախպեր, ես գնացի:
Հա, Բատկան մի օր շուտ է գնացել... Գագոյենց տնից, երբ պետք է այսօր առավոտյան գնար. թռավ երեկ երեկոյան, ընդամենը մեկ ժամ մնալով «թագավորի» «Փարավոնում»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.- ԲՀԿ, հլը ականջդ մոտ բեր ասեմ, ոնց կասեր Վանոն.
-Բայց ո՞ւմ տանձին է, թե դուք ինչ եք: ՈՒզում եք` ընդդիմադիր եղեք, ուզում եք` «ժենիտես, ռազվադիտես, ա լուչշե տոպիտես, մորե րյադոմ»:
Բայց զահլեքներս խի՞ եք տանում: