Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Ընտրությունների օրն առայժմ անհայտ է, սակայն ենթադրվում է, որ այն տեղի կունենա հունվարին՝ ժամկետից 9 ամիս շուտ։
Նեթանյահուի խոսքով՝ Քնեսետի ընտրությունները պետք է անցկացնել որքան կարելի է շուտ։ Նրա ղեկավարած աջ ուժերի կոալիցիան իշխանության ղեկին է 2009 թվականից։ Լինելով բավականին հմուտ քաղաքական գործիչ՝ նա, այնուամենայնիվ, չի կարողացել իր գործընկերների հետ գալ կոմպրոմիսի 2013թ. բյուջեի ձևավորման հարցում։